Կարդում եմ ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի կողմից ոստիկանին կրակելու ու սպանելու վերաբերյալ ֆեսբուքյան գրառումները և ընդամենն արձանագրում՝ մարդիկ չեն հավատում դիպուկահարի պատմությանը:
Եթե կա էլ, մեղմ եմ ներկայացնում, ուրեմն իրենց ձեռքի գործն է,- այդպես են գրում:
Սա ի՞նչ է նշանակում:
Որ ոստիկանության հաղորդագրություններին արդեն ոչ մեկը չի հավատում ու միայն ինտրիգ, ձեռագիր են տեսնում դրա մեջ:
Իսկ թե դա ինչքանով է բավարարում ոստիկանությանը և քանի տասնամյակ է պետք, որ վերականգնի իր հեղինակությունը, թողնենք պատմությանը:
Սա, իհարկե, ցավ է ոչ միայն ոստիկանության, այլ նաև հանրության համար: Ընդամենը մի գրառում ներկայացնեմ, որ կարծես խմբավորում է բոլոր կարծիքները.
Մեսրոպ Հարությունյան ,Այ ոստիկանության ....... հասկացաք, թե ում եմ դիմում. Levon Barseghyan-ի գրպանում մի հատ դանակ էիք գտել, երկու օր փորձաքննություն էիք անում՝ պարզելու՝ դա սառը զենք է, թե ոչ...
Հիմա ոստիկան է սպանվել (ցավում եմ, ցավակցում եմ, ջահել տղա էր, թող էլ ոչ մի զոհ չլինի), անմիջապես տարածում եք, թե ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահար է կրակել:
Հարց, առանց համապատասխան ձգաբանական փորձաքննությունների ինչպե՞ս իմացաք, որ
ա - Կրակողը դիպուկահար է եղել,
բ - կրակել են ՊՊԾ գնդի տարածքից...
Արա, մի բան տարածելուց առաջ մտածեք, եթե դեռ ընդունակ եք... Կասկածում եմ...
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 12505 անգամ