2016 թվականի հունվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք վարկային միջոցներին: Այդ առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ փոխնախարարը նկատի է ունեցել ոչ թե Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդեն իսկ կնքված համաձայնագրերով նախատեսված վարկերը, այլ` նոր կնքվելիք համաձանագրերով ՌԴ–ի կողմից ստանձնվելիք պարտավորությունները: Ինչ վերաբերում է 2015թ. ընթացքում ստորագրված` Հայկական ատոմակայանի վերականգնման և Պետական արտահանման վարկերի տրամադրման համաձայնագրերին` ապա դրանց հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը լուծված են և առաջիկայում սպասվում է նշված վարկերի տրամադրումը:
Այս նյութը դիտել են - 1890 անգամ