Մեր երկրում շատ խնդիրներ չեն լուծվում նաև այն պատճառով, որ համակարգված մոտեցում չկա։ Ամեն ինչը կցկտուր է արվում։ Մեկ ստեղ են մի շենք քանդում, մեկ՝ էնտեղ։ Չեմ հասկանում դժվա՞ր է հիմնավոր մի պլան մշակել ու մի երկու ամսում ամեն ինչը հողին հավասարեցնել։ Չէ՞ որ գործը պիտի սկիզբ ու ավարտ ունենա։ Լավ կլինի հենց Աբովյան փողոցի ԵՊՀ շենքից սկսեն ու էտպես բուլդոզերով արագ իջնեն։ Ե՛ւ էտ հին «սարայների» խնդիրը կլուծվի, և՛ փողոցը սրտիդ ուզածի չափ կլենանա։
Այս նյութը դիտել են - 1664 անգամ