«Իմ անվան դեմ է դա». ո՞վ է ընկել Մասիսի քաղաքապետի հետևից, և ի՞նչ է իրականում տեղի ունեցել քաղաքում Armlur
2017-08-23 16:21:00

Քիչ առաջ ArmLur.am-ը էլեկտրոնային նամակ ստացավ հետևյալ բովանդակությամբ. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայր Գոռիկը և վերջինիս սանիկ Զիբիլի Գոռիկ մականվամբ Գոռիկը 4 օր առաջ 5-6 մեքենայով դանակներով, ավտոմեքենաներով և բիտաներով զինված Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում՝ մարդաշատ վայրում, երեկոյան սրճարաններից մեկում կռիվ են հրահրել մի խումբ այլ երիտասարդների` վերջիններիս հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածներ են ստացել:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Մհեր Հանբարձումյանի (Թույների Մհեր) տղան է, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան:

Հիշեցնենք, որ նմանատիպ այլ դեպքեր հաճախակի են կրկնվում Մասիս քաղաքում»: 
ArmLur.am-ը ստացած տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ:

-Պարո′ն Համբարձումյան, մենք տեղեկություն ենք ստացել այն մասին, որ օրերս Մասիս քաղաքում Ձեր եղբոր մասնակցությամբ դանակահարություն է տեղի ունեցել…

-Ես տեղյակ եմ արդեն, որ նման տեղեկություններ են տարածվել լրատվամիջոցներով: Գիտեմ, թե ինչ մեյլից են տարածել: Իրականում նման բան չկա: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես նման խուլիգանություններ թույլտվող մարդ չեմ: Եթե նրանք նման պատմության մեջ հայտնվեն, ապա ես անձամբ կպատժեմ: Դա ապատեղեկատվություն է: Դա չի համապատասխանում իրականությանը:

-Ո՞վ է տարածել նման տեղեկություն: Թշնամինե՞ր ունեք:

-Թշնամիներ չի կարելի ասել, փոքրոգի մարդիկ կարող են լինել տարածողները: Անլուրջ խոսակցություններ են: 

-Ի վերջո, ո՞վ է տարածել այդ տեղեկությունը: Պարզե՞լ եք, խոսե՞լ եք, հանդիպե՞լ եք…

-Անկեղծ ասած չեմ ուզում պարզել, խոսել:

-Բայց ձեզ համար պարզե՞լ եք, թե ով է տարածել:

-Չեմ կարող ասել, թե ով է տարածել, բայց անլուրջ խոսակցություններ են:

-Ոստիկանություն դիմելո՞ւ եք, թե՞ ոչ:

-Չեմ դիմելու, ինչի՞ համար դիմեմ: 

-Ի վերջո, պարո′ն Համբարձումյան, ինչո՞ւ են նման տեղեկություն տարածել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով.

Այս նյութը դիտել են - 12096 անգամ