Իշխանությունները ձեռնամուխ են եղել հնարավոր բոլոր միջոցներով անկախ մամուլը ոչնչացնելու գործին:
Եվ հիմա այդ նպատակով փորձում են լրատվամիջոցներին, մասնավորապես, տպագիր մամուլին զրկել ֆինանսական աղբյուրներից:
Հայտնի փաստ է, որ թերթերը ֆինանսավորման երեք աղբյուր ունեն՝ վաճառքից գոյացած միջոցները, գովազդը կամ վճարովի հայտարարությունները և, վերջապես, նվիրատվությունները: Ու հիմա կառավարության թեթև ձեռքով փորձ է արվում փակել մամուլի ֆինանսավորման առնվազն երկու աղբյուրը: Նախ, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբում պետական հիմնարկներին «փակ» հրահանգ տվեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այդ որոշումը պատճառաբանելով խնայողության անհրաժեշտությամբ:
Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում: Այս կայքը արդարադատության նախարարության ենթակայությամբ է գործում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 7714 անգամ