Financial Times.Պուտինը խնդրել է Ասադին լքել իր պաշտոնը
2016-01-22 17:00:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին լքել իր պաշտոնը, գրում է Financial Times-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատել են արևմտյան երկու հետախուզության անդամներ:

Հաղորդագրության մեջ ասված է , որ խնդրանքը Ասադին է հասցրել Հետախուզության վարչության պետ Իգոր Սերգունը: Հանդիպումը կայացել է Սերգունի մահվանից երեք շաբաթ առաջ:

Նշվում է նաև, որ Կրեմլում համարում են, որ Ասադի հեռանալու ժամանակը եկել է: Պարբերականի տեղեկություններով Ասադը կտրականապես մերժել է առաջարկը:

Հիշեցնենք, որ ռուսական իշխանությունները հերքել են, թե իրենք Ասադին առաջարկում են հեռանալ, տեղեկացնում gazeta.ru-ն:

Այս նյութը դիտել են - 1479 անգամ