Անկեղծ ասած, չեմ սիրում անձնական խոսակցություն տեղադրել, բայց հանգամանքները թելադրում են ներկայացնելու իրողությունը, քանի որ Ալլա Լևոնանն ու իր ընկեր իրավաբանը անամոթաբար ստեցին հանրությանը՝ սուտ մեղադրանք և զրպարանք տարածելով իմ դեմ:
Տեղադրում եմ իմ և մեծն երգչուհու անձնական գրառումները՝ տարեթվերով և օրերով:
Սիրելի՛ ընթերցող, խնդրում եմ ասել, թե որ տողում կա Ալլա Լևոնյանի կյանքին վտանգ սպառնացող կամ նյութական վնաս հասցնող գրառում: Նաև ուշադրություն դարձնել օգոստոսի 9-ի գրառումը, որտեղ նա հստակ գրում է, որ իմ դեմ ոչինչ չունի, իսկ օգոստոսի 14-ին իր իրավաբանի հետ վազում են Մենթանոց ՝ վրաս շառ անելու:
Փաստորեն ստացվեց այն, որ երգչուհին և իր իրավաբան էմիլ Մարկոսյան կոչեցյալը խարդախ ձևով խաբեցին հանրությանը:
Ի դեպ, Ալլայի ընտանեկան իրավաբանը աղմկահարույց դեպքից օրեր առաջ, վայբեռով ինձ նամակ էր գրել, որտեղ փոխանցում էր Ալլայի խոսքը, որ օրերից մի օր երբ հանդիպեք, լավ մտերիմներ կլինեք, ու մոտիկից իրար կճանաչեք:
Հարց է առաջանում, այդ ինչպես է լինում, երբ իմ դեմ երկուսով ոչինչ չունեք, բայց աղմկահարույց բեմադրություն եք ստեղծում, թե իբրև ես երկու տարի շարունակ սպառնացել եմ հանրաճանաչ երգչուհուն:
Հարց տանք տաղանդավոր երգչուհուն, ո՞վ դրդեց բեմականացնելու այդ ամենը: Ո՞վ....
Իհարկե, ժողովուրդը իմաստուն է ու առաջին իսկ պահից հասկացավ, որ իմ գլխին սարքում եք:
Հ.Գ. Այսօր էլ տեղեկացանք, որ Ալլա Լևոնյանի ներկայացուցիչները 6 անձի դեմ որպես փոխհատուցում հայց են ներկայացնելու, զրպարտությունների, վիրավորանքներ տարածելու, արժանապատվությանը եւ գործարար համբավին վնաս պատճառելու համար: Նշում են 6 անձ, բայց մենակ իմ անունն են տալիս....
Սպասում ենք.......
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 51695 անգամ