Ա Ս ՈՒ Մ Ե Ն...2017-09-02 20:33:00
Ասում են,երբ տունդ բացասական էներգիայով է լցվում , մոմ վառիր...
Ու մենք շուռ եկանք արևելք աղոթելու...
Իսկ երբ երկիրդ է պարուրված բացասական էներգիայով,իրար նկատմամբ անհուսալի ատելությամբ,հավատի կորստով, երկիրը երկիր չէ ավելորդաբանությամբ...,երբ վերևիները չգիտեն, որ նեքևում հասարակ ու չարքաշ մարդիկ են ապրում,իսկ ներքևիները վերևիների նկատմամբ տրամադրված են,որպես պոտենցիալ թալանողների, երբ չգիտես, որ վաղը բարձրագույն կրթություն ստացած որդիդ բեռնատար է աշխատելու, թե դառնալու է որևէ կուսակցության կամակատար, ..և այլ ու այլ շատ բաներ, որոնք Նաիրիտի ու հանքավայրերի պոչամբարների նման թունավորում են օդը, հոգևոր միջավայրը, աստծո դուռ տանող արդար ճանապարհը...
Այդ իրավիճակները ինքնին ստեղծում են բացասական դաշտ, որ կոչվում է Աստծո զայրույթ...
Ոչ մի աղետ հենց այնպես չի գալիս,տարիներ շարունակ նաիրիտի խնդիրը «Դամոկլյան սրի» նման կախված էր մեր գլխին, ով բանի տեղ դրեց հալալ քրտինքի համար պայքարող անճար ժողովրդին, իսկ Խոսրովի անտառ արգելոցի ավազակների դեմ որքան մերժված բողոքներ սառեցին:
Այս աղետները պատահական չեն, նրանք սթափություն առաջացնող խորհրդանշական ահազանգեր են, ինքնաշտկումի կոչնակ, որի ականատեսն ենք, որպես Արևի և կայծակի մեղադրողներ մեզ հորջորջելով....
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 19060 անգամ