Աղջիկը ամբողջ ընթացքում աշխատել է ոստիկանների հետ
2017-09-03 15:16:00
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ընդհանրապես կարծիք չեմ հայտնում նման դեպքերում, բայց այս դեպքը տարբերվում է:
Ուրեմն՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ դեպքը տեղի է ունեցել, այսքան ժամանակ կարծիքս չեմ հայտնել պատահածի մասին, և նստել ուղղակի հետևել եմ, թե ինչքան երկար պիտի շարունակվի այս հեքիաթը: Արդեն պահը եկել է, որ բացահայտվի այս ամենը, հերիք եղավ:
Աղջիկը ամբողջ ընթացքում աշխատել է ոստիկանների հետ:
Եթե այս պատմությանը հետևում եք, ուրեմն այս ասելիքներս հաստատ ձեր խեքին կտեղավորվի:
Ճիշտ է, ո՛չ ոստիկան եմ, ո՛չ էլ քննիչ, բայց այս ամենը պարզից էլ պարզ է:
Սկսենք այն փաստից, որ երկուսն էլ եղել են խաղասրահում դեպքից տաս ժամ առաջ, բայց ոչ մի հարևան ձայն չի լսել մինչև ոստիկանների գալը:
Եթե Գոռը աղջկան պատանդ է վերցրել և ծեծել իրենց ներկայացրածի չափ, ինչու ձայն չի հանել կամ բղավել, որ հարևանները հասնեն օգնության, երկրորդ՝ երբ եք տեսել, որ մեկին այդքան ծեծի ենթարկեն և մեկ ժամ հետո այդպիսի մուգ կապույտ լինի: Կապտուկները այդքան սևանալու համար, 2-3 օր պետք է, որ այդ կարգի սևանա:
Կան շատ անպատասխան հարցեր...
Իսկ ինչու, երբ տղան պահանջում էր իրավաբան՝ չուղարկեցին, կամ այդ ո՞վ է աղջկան պատանդ վերցնում կոպիտ ասած տռուսիկով:
Իսկ լրագրողների վերջին գրածներից ապշել էի, Գոռը սպանել է հինգ մեքսիակացու և դրա համար դեպորտ են արել Հայաստան: Հինգ հոգի մարդ սպանողին ուղղակի դեպո՞րտ են անում:
ԱՄՆ-ում մի հոգի են սպանում ցմահ բանտարկում են, հինգ հոգի սպանելու դեպքում այս տղային կտային մինիմում մահապատիժ: Այնպես որ այս հեքիաթը իմ խելքին չի տեղավորվում:
Անբարոյականը մտածել է, սպասի Ամերիկայից եկած տղա է, փողերը կլպեմ գլխին սարքեմ:
Զզվելի է դարձել արդեն մեր Հայաստանը: Աղջիկը անբարոյական լինելով և թմրամոլ լինելով ունի 4 տարեկան հիվանդ երեխա՝ իր թմրամոլ լինելու պատճառով, ով անգամ չի զբաղվում իր երեխայով:
Գոռին հանեցին, սարքեցին հրեշ, որ ամենամեծ հրեշը այդ աղջիկն է և իր ոստիկան ընկերները:
Գոռին էլ սպանեցին, որ այս ամբողջ թեման իրենց ուզած ձևով ներկայացնեն:
Զզվելի է, զզվելի, ուղղակի ամո՛թ, ամո՛թ...
Այս մասին իր ՖԲ էջում գրում է լոսանջելեսաբնակ Սուզին
Այս նյութը դիտել են - 38609 անգամ