Օգոստոսի 7-ին Եվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ Բեռլինում կազմակերպվեց հայկական նորարարական 15 ստարտափ ներկայացնող միջոցառում:
Միջոցառման բացման արարողությանն ունեցած իր ելույթում դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ պատկան կառույցներին և GIZ-ին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի հարուստ պոտենցիալը Բեռլինում ներկայացնելու հնարավորություն ընձեռնելու համար: Դեսպանը նշեց, որ ՏՏ ոլորտի զարգացումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից` ստանալով զգալի աջակցություն և ուրախալի է այն փաստը, որ հայկական ձեռնարկություններն արդեն լուրջ հաջողություններ են գրանցում այս բնագավառում:
Միջոցառման ընթացքում Հայաստանից ժամանած երիտասարդները գերմանական մասնագիտացված լսարանին և գործարար շրջանակներին ներկայացրեցին տարբեր ոլորտներում իրենց կողմից մշակված նորարարական լուծումները:
Այս նյութը դիտել են - 9034 անգամ