Բնակչությունն առանց անհանգստանալու կարող է գնել մսամթերք ու կաթնամթերք. ՍԱՊԾ պաշտոնյա
2016-01-23 11:50:00

«Հայաստանյան շուկայում չի կարող դաբաղով հիվանդ կենդանիներից պատրաստված մսամթերք ու կաթնամթերք վաճառվել, քանի որ գրանցվել է մեկ դեպք և կենդանին ոչնչացվել է, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության 630 անասնաբույժներ ամենօրյա վերահսկողություն են իրականացնում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ անգամ ուտելու դեպքում ոչինչ չի սպառնում, որովհետև ջերմային մշակման են բոլորը ենթարկում միսը. «Միայն մանկահասակ երեխաների բերանում կարող են վերքեր առաջանալ, եթե խմեն հում կաթ»։
Նա նաև ընդգծեց, որ բոլորն առանց վախենալու կարող են գնել մսամթերք ու կաթնամթերք:

Այս նյութը դիտել են - 1594 անգամ