Հպարտ եմ, որ ՖԲ ընկերներ ենք. Արշակ Արզիկյան
2017-09-18 13:15:00
Իրապես հպարտ եմ, որ հարգելի տիկին Նատաշաի հետ ՖԲ ընկերներ ենք...
Նատաշա Պողոսյանը Արցախի վաստակավոր ուսուցիչ է,որը ոչ միայն մատաղ սերնդի հիանալի դաստիարակ է և իր մասնագիտության առաջատարը, այլև Արցախյան գոյամարտի օրինակելի կրողը....
Ապրիլյան թեժ օրերի արցախցու իրական վիճակը,ապրումները,դաժան առօրյան մենք տեղեկանում էինք տիկին Նատաշաի օբյեկտիվ գրառումներից...ուրախանում էինք նրա սաների հաջողված ստեղծագործություններով,տխրում նրա մտերիմների կորուստով մարտի դաշտում, քաջալերվում նրա տոկունությամբ...
Տիկին Նատաշան այդ բոլորը հաջողությամբ ամփոփել է իր վերջին 2 գրքերում...«Մանկավարժի օրագիրը » և « Գրողն ու ուսուցիչը...Ժամանակի մեջ և անդին»...
Ի դեպ, ի ուրախություն ինձ, մենք արդեն պայմանավորվել ենք որ ես նվեր կստանամ այդ սպասված գրքերը իր ինքնագրով և կարդալուց հետո արժանիորեն կտեղավորեմ դրանք իմ հարուստ գրադարանի ինքնագրով գրքերի բաժնում (որտեղ առկա են Վիլյամ Սարոյանի, Պերճ Զեյթունցյանի , Համո Սահյանի , Մկրտիչ Սարգսյանի և այլ երևելիների ինձ նվիրված գրքերը )....
Տիկին Նատաշա ջան, հուսով եմ որ մեր ամենօրյա ՖԲ բովանդակալից շփումները բարեհաջող կշարունակվեն՝ փոխադարձ հարստացնելով մեր ներաշխարը...հուսամ ռեալ կյանքում էլ կհանդիպենք...
Մարտակերտը ինձ համար էլ հարազատ է, քանի որ տղաս 2 տարի ծառայել է Մատաղիսի դիրքերում և առիթի դեպքում հաճույքով նորից կգայի ձեր հայրենական եզերքը...
Արշակ Արզիկյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 15563 անգամ