Wnews.am-ի պատասխանը`Camoblog-ին:
Օրերս Wnews.am-ըհրապարակել էր հարցազրույց Արթուր Վարդանյանի հետ՝ արդեն մի քանի օր համացանցում քննարկվող Կամո Թովմասյան-Արթուր Վարդանյան կոնֆլիկտի վերաբերյալ: Առանց որևէ մեկին վիրավորելու, առանց որակումներ տալու մեր լրագրողը հետաքրքրվել էր, թե ինչու կոնֆլիկտից միայն այսքան տարի անց ընկերները որոշեցին պարզել իրենց հարաբերությունները, չարժեր արդյոք դա անել առանց հանրայնացնելու և, քանի որ, մի շարք հրապարակումներում կասկածներ էին հնչել Կամո Թովմասյանի սեռական նախընտրությունների վերաբերյալ, հարց էր ուղղել նրա նախկին ընկերոջը՝ արդյոք այդ մեղադրանքներն արդարացված են: Մեր նյութում մենք ոչինչ չենք հորինել, տեղադրել ենք հարցազրույց ՝ լրագրողական էթիկայի սահմաններում: Մեր հրապարակումն, այնուամենայնիվ, նեղացրել է Կամոբլոգի հեղինակին և նա վրդովված փորձել է պատասխան նյութով հանդես գալ (իհարկե դա անելով իր մակարդակին և որակներին համապատասխան): Փնտրելով և այդպես էլ չգտնելով մեր խմբագիրների վերաբերյալ որևէ կոմպրոմատ, ինչի մասին գրում է իր հրապարակման մեջ, Կամո Թովմասյանը որոշում է դիմել իր անբարոյական երևակայությանը: Երիտասարդ աղջիկների վերաբերյալ նման սուտ հորինելն անբարոյականություն է: Զանգահարելով մեր խմբագրություն, այս բլոգերը ուղղում է մեր խմբագրին իր հիմարագույն ու անհեթեթ հարցը , որին մեր խմբագրի զարմացած արձագանքը բնութագրում է որպես «կմկմալով պատասխանել»: Այս բլոգերի ուղեղում չեն տեղավորվում առավոտից մինչև երեկո համակարգչի առաջ աշխատող աղջիկների կերպարները, քանի որ չեն համապատասխանում իր շրջապատում հանդիպող, ողջ օրը իվենթներում և ակումբներում անցկացնող աղջիկների կերպարներին: Ինչպես սովորաբար լինում է , իր անբարոյական կյանքից ու շրջապատից դուրս այս մարդը ոչինչ չի տեսնում և բոլորին չափում է իր այլասերված բարքերով: Wnews.am-ը մեր աշխատասիրության, նպատակասլացության և մեր մեծ երազանքի արդյունքն է: Ու մենք շարունակելու ենք հետևել մեր երազանքին ՝ անկախ նրանից, որոշ մարդիկ ուզում են դա, թե ոչ: Սա մեր միակ ու վերջին գրառումն է այս թեմայով:
Այս նյութը դիտել են - 1509 անգամ