ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ ՃԱՌԵՐՈՎ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ
2017-09-18 22:10:00
Դուք բարո՛վ եք եկել Հայրական տուն, Արարատի գագաթին լույս է վառվում, երբ զավակներն համախմբվում են:
100 տարվա շրջափակման մեջ գտնվող Հայաստանում հերոսներ են ապրում,նրանք շարունակվող պատերազմի ու զրկանքների միջով անցնելով, ամուր կառչած են հայրենի հողից՝ ազգի շնչառությունը պահելու համար:
Երեկոյան մայրաքաղաքով շրջելուց, տեսեք, թե բազմահարկ շենքերում քանի լույս է վառվում,հարցրեք ձեր հրավիրողներին, թե պատմության մեջ երբևէ հաղթանակ տարած երկրի ժողովուրդը լքել է իր հայրենիքի սահմանները, թե՝ ոչ, հարցրեք կառուցվող ու կառուցված շքեղ հյուրանոցների, ռեստորանների ու զվարճատեղիների կողքին, հայրենասեր ու տառապյալ ժողովուրդը ինչու աշխատատեղ չունի և ուր են գնում այն հզոր գումարները, երբ ազգի պարանոցին օրեցօր ավելանում է արտաքին պարտքը, մոտենալով 6 միլիարդի, չմոռանաք նրբորեն հարցնել՝ քանի միլիարդատեր հայ կա, որոնց ֆինանսների ակունքները թաղված են ժողովրդի այսօրվա աղքատության ու արտագաղթի ճանապարհներին...
Ինչ ասեմ Հայոց լեռները ճառերով չեն ապրում, այս հայրենիքը նաև ձերն է, գտեք մի շատ ազնիվ ու վստահելի մեկին,որ ձեր ուղարկած օգնությունը հանուն ազգի ծառայեցնի,այլապես՝ երկիրը հիմա դրախտի պետք է վերածված լիներ...
Բարո՛վ եք եկել...
Այս նյութը դիտել են - 15811 անգամ