Հայաստանի անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն Վիետնամում
2017-09-19 13:22:00

Սեպտեմբերի 17-ին Վիետնամում ՀՀ դեսպանության և Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի կողմից Հանոյի Բարեկամության պալատում կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Միջոցառմանը մասնկացում էին Վիետնամի կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայաստանում ուսում անցած վիետնամցի ուսանողներ, լրատվամիջողների ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված իր ելույթում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ներկայացրեց անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին, ինչպես նաև հայ-վիետնամական հարաբերություններն ու երկու երկրների համագործակցության վերջին ձեռքբերումները: Դեսպան Վարդանյանը նաև բարձր գնահատեց Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի անդամների ջանքերը` ուղղված երկու երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի խորացմանն ու սերտացմանը:

Հայաստանի մասին զեկույցներով հանդես եկան Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանը, ինչպես նաև Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի անդամները:

Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով, որի ընթացքում կատարվեցին հայկական և վիետնամական ժողովրդական երգեր:
 

Այս նյութը դիտել են - 10182 անգամ