«Սասնա ծռերի» 14 անդամի վերաբերյալ քրեական գործով 11 փաստաբանները պահանջագիր են ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ պահանջելով ապահովել իրենց անարգել մուտքը դատական նիստերի դահլիճ:
Այս մասին տեղեկանում ենք պաշտպան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից;
«Ստիպված ենք ձեզ հիշեցնել, որ դուք, պարտավոր եք միջոցներ ձեռնարկել, ապահովել բոլոր պաշտպանների մուտքը դատական նիստերի դահլիճ: Բացի այդ, ձեր պարտականությունն է ապահովել օրենքի պահանջները, մեր պաշտպանյալների իրավունքները, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանություն իրականացնելու, ողջամիտ ժամկետներում գործը քննելու և մի շարք այլ իրավունքներ, որպիսիք, ինչպես ցույց է տալիս փորձը, դուք չեք իրականացրել»,- նշված է պահանջագրում:
Նշենք, որ այսօր 11 փաստաբաններ ի նշան բողոքի նորից գործադուլ են հայտարարել:
Այս նյութը դիտել են - 15860 անգամ