«Առա՛ջ» պոռալով՝ ետ-ետ կերթանք. Հայաստան-Սփյուռք համաժողովի կեղծ օրակարգի ու Արամ Ա-ի ելույթի մասին. «Թարմ ուղեղով»՝ Հայկազուն Ալվրցյանի հետ Lratvakan
2017-09-21 03:21:00

Մենք չենք ճանաչում Սփյուռքը, Սփյուռքը չի ճանաչում մեզ: Էլ ի՞նչ համագործակցության, վստահության ու պատասխանատվության մասին կարող ենք խոսել:

 Մինչև հիմա մենք Սփյուռքին ասել ենք՝ դու փող տուր, մենք կորոշենք՝ ինչ անել:

Մեզ թվում է, թե միայն մենք պետք է գնահատենք Սփյուռքն ու ղեկավարենք այն, բայց չէ՞ որ մյուս կողմից էլ կա հայացք, կա տեսակետ: 

Արամ Ա կաթողիկոսը բացեց մեր առջև խնդիրներ, որոնց լուծումն է պահանջում Սփյուռքը: Առաջին անգամ այդ մակարդակով խոսվեց Հայաստան-Սփյուռք գործակցության առկա մոդելի անհեռանկարային ու կեղծ լինելու մասին:

Գնդակը, կարծես, մեր դաշտում է. կունենա արդյո՞ք մեր ղեկավարությունը ցանկություն ու ծրագիր՝ օրակարգում իրական խնդիրների ներգրավման ու դրանց լուծման համար, թե կթողնի, որ «Հայաստանը պարպի, Սփյուռքը՝ մաշի»:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի, Արամ Ա կաթողիկոսի ուղերձի մասին ենք զրուցել «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանի հետ:

Այս նյութը դիտել են - 15324 անգամ