Կառավարության մեկ զանգը պատճառ եղավ,որ մեկ գիշերվա ընթացում բողոքի ձայն բարձրացնող սփյուռքահայ գործարարը այսպես ասած «կակղի» Hayeli
2017-09-21 13:53:00

«Հայելի»-ն գրում է. Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակից, ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ Զարեհ Պալյանը  հայտարարել էր,որ Սփյուռքը 0 վստահություն ունի ՀՀ իշխանությունների նկատմամբ:

«Սփյուռքը գիտի, որ թալանում են, գիտի, որ դատարան չկա։ Ինքս վեճի մեջ եմ, ինքս 4 հատ բիզնես եմ դրել, ճիշտ է՝շատ մեծ բիզնեսներ չեն, մինչև 30 հազար, բայց 4-ն էլ թալանեցին ու տարան: Ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ ու արդարությունը վերականգնեմ: Չկա նման բան»,-վրդովված նկատել էր սփյուռքահայը:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը բարոյահոգեբանականն է:

 Այսօր արդեն ,երբ լրատվամիջոցները փորձել են Պալյանից որոշ մանրամասներ ճշտել,թե ինչ բիզնեսի թալանի մասին է խոսքը,վերջինս շտապել է պատասխանել,որ կառավարությունից իրեն զանգել են և զրուցել:

Նա տեղեկացրել է ,որ դժգոհությունը ընկերավարական սովետական մտածողության դեմ է:Պալյանը համոզված է ,որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր անարդարություններն ու իրադարձությունները տեղի են ունենում հենց այդ մտածողության պատճառով:

Հավանաբար կառավարության մեկ զանգը պատճառ եղավ,որ մեկ գիշերվա ընթացում բողոքի ձայն բարձրացնող սփյուռքահայ գործարարը այսպես ասած  ՙՙկակղի՚՚:

Այս նյութը դիտել են - 6786 անգամ