Ես կարծում եմ ինձ չեք համարի գլուխ գովան,կամ անհամեստ,հակառակը՝ կուզեմ հուսալ,որ նաեւ կուրախանաք(իհարկե, բնական է,ոչ բոլորը)...
ՈՒՐԵՄՆ.
Ամերիկա-իսրայելյան «Ավիվ»(գարուն)ֆոնդը հայտարարել է երիտասարդ շեփորահարների մրցույթ,որի ծրագրում ընդգրկված է նաեւ Նուբար Ասլանյանի «Կոնցերտին, շեփորի եւ լարայինների համար» ստեղծագործությունը:
Այս ստեղծագործությունը գրված է 1997թվին.Առաջին կատարողը Արմեն Ասլանյանն էր՝ 1998 թիվ, Հայֆայի սիմֆոնիկի լարային կազմի հետ (դիրիժոր,Լեոնտի Վոլֆ՝ հայտնի , Յուրի Տեմիրկանովի շրջանավարտը):
Հետո Կոնցերտինը կատարեց Արմեն Ղուլյանը,Մերուժան Սիմոնյանի ղեկավարած Կամերային նվագախմբի հետ,Մայիս 19-ին,2004թիվ, Ա.Խաչատուրյանի Տուն թանգարանում - ներկա էի՝ ի դեպ,երկու Արմեններն էլ արժանահիշատակ ,մեր սիրելի Յուրի Բալյանի ուսանողներն են....):
2012 թվի ապրիլին այն կատարվեց Գյումրիում,«Վերածնունդ»Փառատոնում (Գյումրու սիմֆոնիկի լարային կազմով՝ մենակատար Հարություն Երզնիկյան, դիրիժոր Երվանդ Վարոսյան) ներկա լինելուս խանգարեց լուրջ հիվանդությունը...):
2013-ին ,Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին շեփորահար Ռամ Օրենը(նույն Ռամը,ով հետո,2015-ին ,Երեւանում,ՀԱՖՆ-ի հետ,դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ , Ցեղասպանությանը նվիրված հարյուրամյակի համերգաշարում կատարեց իմ «Սիփանա քաջեր» Կոնցերտ պոեմը)լարայինների խտացրած կազմով հինգ համերգ ունեցավ Իսրայելի տարբեր քաղաքներում՝ առաջինը,Թել Ավիվի Ազգային թանգարանի դահլիճում էր,ներկա էի...իսկ կատարումից առաջ հայտարարեց,որ համերգը նվիրված է Նուբար Ասլանյան 70 ամյակին...
Իսկ այժմ, Ամերիկա-իսրայելյան «Ավիվ» ֆոնդ..... Ավելնորդ չի լինի ասել,որ Իսրայելում Կոնցերտինը ընդգրկված է երաժշտական ուսումնական հաստատությունների ծրագրում(չգիտեմ...Հայաստանում նվագում են,թե ոչ...)
Եկեք խմենք հայ փողային երաժշտության կենացն ու հիշենք նրա կարկառուն ,նվիրյալ երախտավորներին...
Ներդիր տեսահոլովակը Ռամ Օրենի կատարումն է Թել Ավիվի Ազգային թանգարանի դահլիճում:
Նուբար Ասլանյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 19903 անգամ