15 երկրներ, այդ թվում՝ Վենեսուելան, չեն կարողացել վճարել ՄԱԿ-ի ամենամյա բյուջեի վճարները: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նամակով տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ այդ ցուցակի մեջ հայտնվել էր նաև Իրանը, սակայն ավելի ուշ Գլխավոր ասամբլեայի մամլո քատուղար Դանիել Թոմասը հայտարարել է, որ Իրանը «հենց նոր վճարեց» և կարող է քվեարկել:
Պան Գի Մունը պարզաբանել է, որ Գլխավոր ասամբլեան թույլ կտա ցուցակում հայտնված երկրներին քվեարկել, եթե նրանք ապացուցեն, որ վճարում չեն կատարել իրենցից կախում չունեցող հանգամանքների պատճառով:
Ավելի վաղ Վենեսուելայի ազգային խորհրդարանը հրաժարվել էր հաստատել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագիրը տնտեսության արտակարգ իրավիճակի վերաբերյալ:
Այս նյութը դիտել են - 1326 անգամ