Անգելա Մերկելը չորրորդ անգամ դարձավ Գերմանիայի վարչապետ Amerikayidzayn2017-09-25 13:19:00
Անգելա Մերկելը կրկին վերընտրվեց Գերմանիայի վարչապետի պաշտոնում դաշնային ընտրություններում հաղթանակ տանելուց հետո: Սակայն նրա Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը ստացավ նախատեսվածից ավելի քիչ ձայներ, որոնք անցան ծայրահեղ աջակողմյան պոպուլիստական ուժերին:
Պաշտոնական արդյունքները ցույց են տալիս, որ քրիստոնյա դեմոկրատներն ու նրանց կրտսեր գործընկեր Քրիստոնյա սոցիալական միասնություն կուսակցությունը Բավարիայից ստացել են միասին 33 տոկոս ձայն: Դրանով Անգելա Մերկելը դարձավ Գերմանիայի պատմության մեջ հետպատերազմյան շրջանում 4 անգամ վարչապետ դարձած 3 քաղաքական գործիչներից մեկը՝ չնայած նրան, որ հարցումները կանխատեսում էին, որ Մերկելի կուսակցությունն ու նրա դաշնակիցները կստանան ձայների 36-39 տոկոսը:
«Այս մի քանի շաբաթը դժվար շրջան է լինելու, սակայն քրիստոնյա դեմոկրատներն ու մեր դաշնակիցները գիտակցում են պատասխանատվությունը երկրի, մեր ծրագրերի և ժողովրդի համար: Եվ ես վստահեցնում եմ, որ մենք այդ ոգով ենք առաջնորդվելու»,- հայտարարել է Մերկելը:
«Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան պոպուլիստական կուսակցությունը հավաքեց նախատեսվածից ավելի շատ ձայներ: Ազգայնականները ստացան են ձայների մոտ 30 տոկոսը: Այսպիսով առաջին անգամ է, նացիսզմի շրջանից ի վեր, ազգայնականները հայտնվեցին Գերմանիայի խորհրդարանում:
«Կուսակցությունները դադարել են առաջնորդվել հասարակ մարդկանց տրամադրությամբ: Նրանք վարում են քաղաքականություն, որը չունի շատ մարդկանց աջակցությունը: Մարդիկ չեն ցանկանում, որ երկիրը փոխվի այնպես ինչպես դա տեղի է ունենում այժմ, չեն ցանկանում օտարների մասսայական ներխուժում մեր երկիր: Մարդիկ այս անգամ հակազդեցին այս ամենին»,- հայտարարել է ծայրահեղականների առաջնորդ Ալեքսանդր Գոլանդը:
Անգելա Մերկելին շատերն անուղղակիորեն մեղադրում են ազգայնականների վերելքի համար՝ կապելով դա մինչև 2015 թվականը փախստականների նկատմամբ «բաց դռների» քաղաքականության հետ: Նրա քաղաքական վարկանիշն աճեց միայն փախստականների հոսքի դադարից և ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո:
Մերկելի հիմնական հակառակորդ կենտրոնամետ ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 20 տոկոսը, որը նրա վատագույն ցուցանիշն է հետպատերազմյան շրջանում:
Ձևավորվող կառավարությունը չի լինելու կոալիցիոն, քանի որ վարչապետ Մերկելը չի պատրաստում բանակցել այս հարցի շուրջ Բունդեստագ վերադարձած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, ինչպես նաև «Կանաչների կուսակցություն» քաղաքական ուժի հետ:
Այս նյութը դիտել են - 23252 անգամ