Մի փակե՛ք մարդկանց բերանները
2017-09-25 13:34:00

Ես չեմ հասկանում, թե ինչու են մի շարք ընկերներ ահավոր ծանր տանում, երբ ֆեյսբուքահայերը քննարկում կամ փորձում են քննարկել աշխարհում կատարվող այս կամ այն իրադարձությունը:

Համաձայն եմ, անգրագիտության, չիմացության չափաբաժինները չափազանց շատ են, բայց դա այդքան էլ էական չէ, կարևորն այն է, որ հանրությունը շնչում է, երկխոսում է և գտնվում է որոնումների անընդհատ շրջափուլի մեջ:

Սա չափազանց դրական երևույթ է, մի փակեք մարդկանց բերանները, հեգնելով՝ բոլորը քրդագետ կամ էլ թյուրքագետ են դարձել ծաղրական ձևակերպումներով: Հիմա ի՞նչ, մարդիկ պետք է անպայման քրդագետի դիպլոմ ներկայացնեն, որ հանգստանա՞ք:

Եվ մի բան էլ՝ զուտ քրդագետ, թյուրքագետ կամ էլ արաբագետ լինելը չափազանց քիչ է այս կամ այն գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար:

Բազմաշերտ տարածաշրջանը ենթադրում է համալիր ուսումնասիրություն, այսինքն մշակութաբանական, սոցիոլոգիական, փիլիսոփայական, հոգեբանական և այսպես շարունակ: Օրինակ՝ մշակութաբանը կարող է Քրդստանի հանրաքվեի վերաբերյալ այնպիսի դատողություն անել, որ տարածաշրջանային փորձագետների մտքով նույնիսկ անցած էլ չի լինի:

Մի խոսքով ձեզ խիստ ադեկվատի տեղ մի դրեք ու մի փակեք մարդկանց բերանները, նույնիսկ ամենացածր պլանկայով հարցերը քննարկման կարիք ունեն: Հա ի դեպ, իմ համար չեմ ասում, ընդհանրապես նկատում եմ, թե ինչպես են ծաղրում մեկը մյուսին, իսկ դա նյարդայնացնող է: Իմ մասնագիտության տիրույթում էլ նման ահեթեթություն կա, երբ ասում են թողեք պատմությունը պատմագետներին:

Չկա նման բան:

Կարպիս Փաշոյանի ՖԲ էջից:

Այս նյութը դիտել են - 19672 անգամ