Պայթյուն Նուբարաշենի զորամասում. զինանո՞ց է պայթել. «Ժողովուրդ»
2017-09-27 21:53:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ օրերս պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի զորամասում. պայթել է զինանոցը: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:

Ինչո՞ւ, ի՞նչ համակարգում է պայթել այն, արդյո՞ք միտում կա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Սակայն նա նշեց, թե տեղի է ունեցել հրդեհ: «Որեւէ զորամասում որեւէ զինանոց չի պայթել։ Նշված ժամանակում եղել է հրդեհ հանդերձանքի պահեստում, որի պատճառով որեւէ անձ չի տուժել։

Հանգամանքները պարզվում են, տարվում Է ծառայողական քննություն»,- ասաց Հովհաննիսյանը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 9415 անգամ