Վարորդը խեղճացնում է պետավտոտեսուչին․ տեսանյութ Hraparak
2017-09-29 09:19:00

Ֆեյսբուքը հնարավորություն է տվել խմբերին՝ լայվերի միջոցով մտնել ուղիղ եթեր։ Դա ազատ խոսքի, ինքնարտահայտման տեսակետից հզոր քայլ է։

Այլ բան է, որ շատերը դա չեն գիտակցում և ուղիղ եթեր են մտնում քնաթաթախ, առանց ասելիքի և նրանց թվում է, թե դա զվարճանքի նյութ է։ Մինչդեռ քաղաքացիական զարգացած հասարակարգում նման քայլը ուղղակի նվաճում է։

Կարծում եմ Հայաստանում էլ շուտով քաղաքացիները ուղիղ եթեր մտնելու հնարավորությունը կօգտագործեն ի շահ իրենց ունակությունների բացահայտման, իրավունքների պաշտպանության։

Հայաստանյան ամենամեծ ֆեյսբուքյան խումբը  Z1news.am- ն է՝ 275 հազար անդամ։ Մի քանի օր առաջ հետևում էի խմբի ուղիղ եթերին, քաղաքացին ուղիղ եթեր էր մտել։ Ուշադիր նայում էի․ ղեկին նստածը խեղճացնում է պետավտոտեսուչին։

Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ոչ թե վարորդն է վախենում պետավտոտեսուչից, այլ պետավտոտեսուչն է վախենում վարորդից։ Այս տեսանյութը, որը ուղիղ եթեր էր գցել քաղաքացին, նայելով՝  կպատկերացնեք լայվերի միջոցով ուղիղ եթեր մտնելու ազդեցության ուժը և կաշխատեք, որ ֆեյսբուքի ընձեռած հնարավորությունը օգտագործել ձեզ համար, ձեր իրավունքների, հարգելով դիմացինի իրավունքը, արժանապատվությունը,  որն այդ պարագայում չզգացի․․․  

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 12715 անգամ