«Հայաստան 24»-ի եթերում այսօր կխոսենք մեր հասարակության արժեքային համակարգի խեղաթյուրման և դրա հնարավոր պատճառների մասին:
Մի քանի օր առաջ Հերացի փողոցում բեռնատար մեքենա է շրջվել, վարորդը մահացել էր, բայց հասարակությունը ցնցվել էր ոչ այնքան այդ փաստից, որքան համացանցում հայտնված այն կադրերից, թե ինչպես է մի կին փողոցով մեկ շաղ եկած մակարոնի պարկերից մեկը գրկած տանում:
Գտնվել էր նաև պատճառաբանությունը՝ «մեկ ա սաղ կրած տանում են»: Եվ սոցկայքերում միանգամից մեծ աղմուկ բարձրացավ: Իբր տեսեք, թե ինչքան է դեգրադացվել մեր հասարակությունը: Հասարակությունը չի դեգրադացվել:
Հասարակության արժեքային համակարգն է խեղաթյուրվել: Սրանք տարբեր բաներ են:
Առաջիկայում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, և ահա լրատվամիջոցներից մեկը զրուցում է վարդենիսցիների հետ, Վարդենիսում նույնպես քաղաքապետի ընտրություններ են լինելու, և մարդիկ ասում են, որ գործող քաղաքապետն անպայման վերընտրվելու է, որովհետև ամբողջ քաղաքը նրանից պարտքով փող է ուզում, և նա ոչ մեկին չի մերժում:
Այսինքն՝ պետական պաշտոնյան այնքան փող ունի, որ ամբողջ քաղաքին պարտքով փող է տալիս, և հասարակությունը սա ընկալում է մի չտեսնված-չլսված դրական բան: Եվ պատրաստ է ընտրել նրան: Այ սա է արժեքային համակարգի խեղաթյուրումը: Ամբողջական՝ տեսագրությունում. Արմեն Բաղդասարյան
Նյութի աղբյուրը`Hayastan24.com
Այս նյութը դիտել են - 12836 անգամ