Վաշինգտոնում կփակվեն պետհաստատությունները
2016-01-25 09:33:00

Վաշինգտոնում գտնվող ամերիկյան դաշնային պետական հաստատությունները հունվարի 25-ին փակ կլինեն ձյան տեղումների հետևանքների պատճառով՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Կոլումբիայի շրջանի վարչակազմը նույնպես փակ կլինի։

ԱՄՆ արևելքում գրանցվել է մոտ 50-70 սմ տեղում, 11 նահանգներում հայտարարված է արտակարգ դրություն։ Հաղորդվում է 28 զոհի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չեղարկել է նիստը ձնաբքի պատճառով։

Այս նյութը դիտել են - 1371 անգամ