ԱՐՄԱՆՔ ԹԵ ԶԱՐՄԱՆՔ՝ 500կգ ՈՍԿԻ՜....
2017-10-04 00:05:00
Ստեղծագործող անհատի համար իր ոգու փրկությունը որինը վրձնի մեջ է, որինը՝ գրչի, որինը՝ երաժշտական որևէ գործիքի...այն ամենի, որն իր մենության մեջ բացահայտում է շրջակա աշխարհը, որը միայն իրենը չէ...
Այսօր շատերի նման,ես էլ որոշեցի ինձ նվիրել ինձնից խռոված պոեզիային, սակայն աչքս ընկավ 500 կգ ոսկու գողության մասին «Հենարան.ամ» մամուլի ակումբի հրապարակած նյութին և գրիչս կանգ առավ, շարունակելու...
.Իմ սիրելի ընթերցողներ, ըստ լրատվության հրապարակման՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի՝ ընդերքի պետական տեսչությունը ստուգումներ է անցկացրել «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում և բացահայտել, որ ընկերությունից 500կգ ոսկի է անհետացել...
Օրեցօր ավելացող լքված գյուղերի, ամայության մատնված ազատագրված տարածքների, արտագաղթից հոգնած ու անտեր մնացած գյուղական քանդված ճանապարհների... հազար ու մի դարդ ու ցավի մեջ խեղդված մեր մի բուռ մնացած ժողովրդի ոտքի տակի հողը դանդաղ մաղվում է հողակեր առնետների կողմից,որոնց նկատմամբ սովետները հատուկ որսի օրեր էին նշանակել... իսկ մոլիբդենից, պղնձից, պեռլիտից, աղի հանքերից, ջերմուկներից ու բջնիներից, հայաստանյան տուֆերից ու... ներմուծվող գրանտներից որքան վնաս ենք կրել, տեր Աստված, այս սուրբ հողի վրա մի սուրբ չկա, որ ասի ազգից, կամ ուրիշ ազգերից գողանալը մեղք գործել է, լա՜վ, օրենքն ասենք արհեստական զսպաշապիկ է, իսկ աստծո օրենքը երբ է գործելու այս բյուր եկեղեցիների հզոր բանակի հովանավորության ներքո...
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 26176 անգամ