Մի քեֆ, մի ուրախություն, Գառնի տաճարի մոտ
2017-10-04 13:18:00
https://www.facebook.com/tevan.poghosyan/videos/10156749997428378/Փաստորեն ստացվում է, որ կապ չունի՝ վարչապետնե՛ր են փոխվում, մշակույթի նախարարնե՛ր, հանրային խորհրդի անդամներ կամ եղանակներ:
Ինչպես 2014 -ին վաշխառու«բարերար» Ռուբեն Վարդանյանը սկսել է պղծությությունների շքերթը, կազմակերպելով խրախճանք՝ Զվարթնոցի տաճարում, իր բանկային համակարգի տարեդարձի կապակցությամբ, այդպես էլ շարունակվում է:
Հաջորդ տարի Իսրաելից ժամանած 40 կին կատարել են կաթով մոգություն՝ Սելիմի Քարավան-Սարայի ներսում:
Այնուհետև Մոսկվայից ժամանած նորապսակները խորոված են սարքել հենց Հանրապետության հրապարակի կենտրոնում՝ մեր քաղաքի ու երկրի սրտում:
Հիմա էլ՝ Գառնին պղծեց Հայաստանի ապահովագրողները և առողջությունը պահողների տեր՝ Ալթունյանը:
Ու ես հավատա՞մ, որ սրանք համընկե՞լ են: Ու հենց մե՞ր երկրում:
Բայց չէ՞ որ Ապրիլյան պատերազմը եղավ Վարդանյանի և իր կնոջ ազգակիցների կախարդանքներից հետո: Եվ իր հայոց լեզվին չտիրապետող որդին գնաց՝ նստեց Ստեփանակերտի շտաբում: Որ ի՞նչ աներ:
Հիմա՞ ինչ են պատրաստում: Տեր ունե՞նք այս երկրում: Ինչո՞ւ են լռում: Թե՞ միայն երկնքի Տիրոջը ապավինենք, ա՛յ հայեր ջան:
Լիա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 26473 անգամ