Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր երկօրյա պաշտոնական այց կկատարի Իտալիա։ Այդ ուղևորությունն Իրանի նախագահի համար կդառնա առաջինը երկրի վրայից պատժամիջոցների հանումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես այցի նախօրեին հայտնել է Իտալիայի նախագահի գրասենյակը, Սերջո Մատարելլան այսօր ցերեկը կընդունի իր իրանցի գործընկերոջը, որից հետո ծրագրված է երկու պետությունների ղեկավարների շփումը ԶԼՄ-ների հետ։ Երեկոյան Ռուհանին կհանդիպի Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ։ Այցի առաջին օրը Ռուհանին կհանդիպի նաև իտալացի գործարարների հետ։ Երեքշաբթի Իրանի նախագահին Վատիկանում կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Ռուհանին հունվարի 17-ին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Իտալիա այցի ընթացքում իտալացի գործընկերների հետ մտադիր է քննարկել համագործակցությունն ու ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «արդյունաբերությունը, ենթակառուցվածքը, էներգետիկան և գիտությունը»։
Այս նյութը դիտել են - 1450 անգամ