Խոսք՝ մեծահարուստների սիրելի մայրերին, օլիգարխների կանանց....
2017-10-04 23:33:00
Մեծահարուստների սիրելի մայրեր, օլիգարխների կանայք...
Մեր նախնիները մի շատ մարդկային ավանդույթ ունեին՝ իրենց օջախներին աստծո կողմից հաջողության նվիրատվություն անելու խնդրանքից առաջ, իրենք չունևոր ընտանիքներին խեր էին բաժանում, դա կարող էր լինել՝ բնամթերքի տեսքով, մատաղով, փողով և այլն:
Փոխվել է հայ հասարակության ապրելակերպը, մենք ծանր ժամանակներ ապրեցինք, երկրաշարժ ու պատերազմ տեսանք, հոգեբանություն խախտվեց, հայը հայրենիք է լքում:
Եթե դուք 30 տարով ետ գնաք, այնտեղ կհանդիպեք ձեզ, բոլորովին այլ նկարագրով, այն ժամանակ բոլորս մեկ էինք.... այսօր ձեր ճոխ հարստության դղյակների հռոմեական բարձրաքանդակների թիկունքում, ես ձեր ժողովրդին ուղղված հայացքը չեմ տեսնում...Երբևէ բռնել եք ձեր զավակների ձեռքը, ասելով՝ առաջ ազգին , հետո՝ մեզ...
Գուցե բռնել եք, մայրը չի կարող անտարբեր լինել երկրի ցավին, որտեղ իր զավակներն են ապրում....
Առաջարկում եմ մի բարի գործ սկսել, ձեզանից որևէ մեկը պետք է նախաձեռնող լինի, ստեղծեք հայոց մայրերի օգնության ֆոնդ և կապի մեջ եղեք ՄԱՅՐԱԶՈՐԻ հետ, մեր մայրական համախմբվածությունը մեծ արդյունք կտա, մենք կփոխենք երկրի ամպամած դեմքը, կօգնենք մեր զավակներին ճիշտ կողմնորոշվել, չլքել հայրենիքը,մենք կբռնենք անարդարի ձեռքը,մեր սիրո ուժով կվերականգնեք հայի ոգին, հարուստ , թե աղքատ, ոչ ոք իր հայրենիքում վախեցած ու մեղավորի զգացումով չպետք է ապրի....կամ՝ հայրենիքից հեռանա:
Ուր էլ որ առանձնատներ ու ճոխ հարստություն ունենակք, միևնույնն է՝ ձեր սիրտն ու էությունը մնալու է Հայաստանում, եկեք բռունցքվենք մայրերս՝ հանուն մեր անու՜շ երկրի,իմ սիրելի մայրեր....
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 4265 անգամ