ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը հարձակվել է իր վրա։
«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։) Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում։)», - գրել է Նիկոլ Փաշինյանը:
Միջադեպից րոպեներ առաջ պատգամավորները բանավիճել էին նաև ԱԺ նիստերի դահլիճում, երբ Փաշինյանը հիշել է երեկ ԱԺ նիստում Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, ինչը սակայն, դուր չի եկել Գեղամյանին, և նա տեղից սկսել է դժգոհ բացականչություններ արել։
Ն. Փաշինյանն էլ շարունակել է ասելիքը՝ դիմելով Ա. Գեղամյանին. «Դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք։ Մենք ասում ենք, որ բոլորը նույնն են, ոչ թուրքերն են փոխվել, ոչ ռուսները, ոչ էլ ամերիկացիք։ Պատմության դասեր եք տալիս ստեղ, գնացեք պատմություն ինքներդ սովորեք»։
Այս նյութը դիտել են - 11683 անգամ