«Ժամանակ» թերթը գրում է. Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը:
Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել: Այս մասին «ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ին մերժվել է:
Պարզվել է, որ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը, արդեն իսկ ընդհանուր դատավճռի բողոքարկման մասով տուժողները քաղհայցի մասով դատավճիռը բողոքարկելեն Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան:
«Գուցե դիտավորությամբ կամ օրենսդրության չիմացության արդյունքում այդ փաստը թաքցվել է ՍԴ-ից: Այս պարագայում ՍԴ-ին այլ բան չէր մնում, քան գործը կարճելւ»,- մեզ ասաց Գյուլումյանը: Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 8469 անգամ