Պետք է նաև պարզել այն սխեման, թե ինչպե՞ս է թանկանում գազի գինը, երբ հասնում է վերջնական սպառողին:
Հայաստանում որոշ ակնկալիքներ կան, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանին մատակարարվող գազը կարող է էժանացվել: Դրա համար կան որոշ նախադրյալներ:
Հայ գործարարները վերջերսառաջարկել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին «Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը՝ ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով»:
Մի քանի օր հետո՝ հունվարի 21-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով:
Գազի էժանացման համար բարենպաստ է նաև միջազգային իրավիճակը՝ կապված նավթի համաշխարհային գների իջեցման հետ: Նավթի գները մեկ բարելի համար 2014թ. մինչ այսօր կտրուկ անկում են ապրել՝ 115-120 դոլարից հասնելով մինչև 28-30 դոլարի: Հայտնի է, որ նավթի գներն իրենց հերթին ազդում են ինչպես բենզինի, այնպես էլ կապույտ վառելիքի գների վրա:
Բայց դա երևի վերաբերում է այլ երկրների, որոնք կարողանում են վարել անկախ տնտեսական քաղաքականություն: Իսկ մեզ մոտ շատ ավելի լավ է ստացվում Մոսկվային խնդրանքով դիմելն ու ռուսների բարեհաճությունն աղերսելը:
Ինչևէ, տնտեսագետներից շատերն են այսօր կանխատեսում ռուսական գազի էժանացում Հայաստանի համար: Այս կարծիքին է նաև ռուս հեղինակավոր տնտեսագետ, Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:
Հեղինակավոր վերլուծաբանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց. «Գազի հարցը բավական ինտրիգային է, որովհետև գաղտնիք չէ, որ Հայաստանը գազը ստանում է Ռուսաստանից: Եթե չեմ սխալվում՝ գինը 1000 խ/մ-ի համար 165 դոլար է: Ինտրիգն այն է, որ Հայաստանը կուզենար, որ ռուսական գազի գինը իջներ: Հասկանալի է, որ ամբողջ աշխարհում գազի գինը կապված է նավթի հետ: Նավթը էժանանում է, ուրեմն գազն էլ պիտի էժանացվի: Ես համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է պարզել այն սխեման, թե ինչպե՞ս է թանկանում գազի գինը, երբ հասնում է վերջնական սպառողին:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Այս նյութը դիտել են - 1490 անգամ