Ալիևը հայկական կոնյակ է խմում
2016-01-25 13:00:00

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Vokrugnovostei.ru-ն գրում է.

Արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը, փաստացի, միմյանց հետ պատերազմական վիճակում են գտնվում, սակայն դա այնքան էլ լուրջ խոչընդոտ չէ` օգտվելու այն լավ բաներից, որոնք նրանք ունեն: Դա վերաբերվում է ոչ միայն հասարակ քաղաքացիներին, այլ նաև այդ պետությունների քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին:

Ինչպես վերջերս պարզ դարձավ Բաքվի լավատեղյակ աղբյուրներից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար օգտագործում է «Նաիրի» հայկական կոնյակ, իսկ նրա հմայիչ կինը` Մեհրիբան «խանում» Ալիևան ծխում է հայկական արտադրության «Սիգարոն» ծխախոտ: Ալիևների զույգի նմանատիպ նախասիրությունները պետական գաղտնիք չեն համարվում, բայց, այնուամենայնիվ, դրանք չեն հանրայնացվում: Հատկանշական է, որ «թշնամական» կոնյակն ու ծխախոտը նախագահական ընտանիքին են մատակարարվում Մոսկվայից:

Նրա «գործընկեր» Սերժ Սարգսյանը հաստատ ադրբեջանական կոնյակ չի խմում, բայց Երևանում քաղաքական վերնախավում քիչ չեն այն անձինք, ովքեր նախընտրում են Բաքվի սև խավիարը: Այդ դելիկատեսը նրանց համար հատուկ բերվում է հարևան Վրաստանից:

Սա հետաքրքիր հոդված է, քանզի այն ևս ապացուցում է, որ այս տարիներին Հայաստանին հաջողվել է ստեղծել այնպիսի բրենդեր, որոնք օգտագործում են նույնիսկ մեր թշնամի հարևան երկրում, իսկ ալիևյան կլանը բացի բնությունից շռայլված նավթից ու խավիարից ոչինչ չի կարողացել ստեղծել:

Այս նյութը դիտել են - 1856 անգամ