«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի նախարարությունների նախկին նախարար Արամ Հարությունյանը («Բուլկի» Արամ), ինչպես հայտնի է, բազմաթիվ բիզնեսներ ունի:
Արամը որ պաշտոնում «ծվարել է»՝ այնտեղից ինչ–որ բան սեփականաշնորհել է: Իսկ այժմ խիստ արագացված ծախելիքը ծախում է, մնացածը «թափով» անվանափոխում: Երևի, նոր պաշտոն են խոստացել, փորձում է «մաքրել» նախկին հետքերը:
Ի դեպ, նա ամենաշահագրգռված սեփականատերն է Սևանի ջուրը բաց թողնելու հարցում: Որովհետև թերակղզում ամենամեծ տարածք ունեցողն է: Նա վաղուց է «զաբոռապատել» լողափնյա քոթեջների ցանցով իր տարածքը:
Բուլկու բիզնեսին կխփի Սևանա լճի մակարդակի բարձրացումը՝ մեծ տարածքներ ջրի տակ կմնան»:
Այս նյութը դիտել են - 7599 անգամ