Վերջին շրջանում պարբերաբար ականատեսն եմ լինում, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները <<ցեխ են շպրտում>> քրիստոնեության վրա:
Ցավալի է, գիտեք, ցավալի է, որ այս ճանապարհն եք ընտրել: Հաստատ այն ձեզ ավելի ուժեղ չի դարձնի, հաստատ ձեր՝ առանց այն էլ քիչ շարքերը էլ ավելի կնոսրանան:
Այդքան շատ շահարկում եք, թե քրիստոնեության մուտքը ավերիչ էր մեր երկրի մշակույթի, ճարտարապետության համար: Նախ տեսեք, որ մինչեւ այսօր էլ այդպես է: Հիմա էլ հինը քանդում ենք, փոխարենը նորը սարքում: Սա մեր տեսակն է ու կապ չունի քրիստոնեության հետ: Հետո դուք էլ այդ տեսակից եք ու եթե ես ձեր նկատմամբ հավատ ունեի, որ փոխելու եք այս երկիրը ու դարձնեք ավելի լավը, հիմա հասկանում եմ, որ միգուցե դուք էլ Վահագնի ու Աստղիկի անունները տալով գաք ու բնաջնջեք մեր ազգի 1700-ամյա պատմությունը:
Ցավոք, դուք էլ համալրում եք այն բազմաթիվ հիասթափությունների շարքը, որ մեր ժողովրդի՝ վաղվա օրվա նկատմամբ հավատը խլում են:
Աստված թող ների ձեզ, որովհետեւ չգիտեք՝ ինչ եք անում: