Մարդիկ դարձել են անտարբեր ամեն ինչի նկատմամբ.ինչո՞ւ...2017-10-21 13:38:00
Լևոն Հայրապետյանի մահը,որ, առանց չափազանցության,մեծ կորուստ է ողջ հայ ժողովրդի համար, չի կարող ողբերգություն չլինել:
Նա մեկն էր,ում ազգանպաստ գործունեության տիտանական մասշտաբների մասին երկար կարելի է խոսել, անվերջ կարելի է թվարկել այն բարեգործությունները,որ իր կյանքի ընթացքում նա արել է` իր առաջ ունենալով մեկ նպատակ`տեսնել հայությանը,բայց հատկապես Արցախը հզորացած, ամուր:
Հարցերը,սակայն, որոնք առաջ են գալիս նրա ողբերգական մահվանից հետո (նա չպետք է մեռներ անազատության մեջ, ռուսական բանտում,գրեթե բոլորից լքված. դա ազգային խայտառակություն է), բազում են:
Իսկ հարցերն այդ ուղղված են բոլորին,բայց հատկապես նրանց,որոնց անտարբերության հետևանքով է նաև,որ մեծ բարերարն ու արժանավոր հայն իր մահկանացուն կնքեց անազատության մեջ: Իհարկե, ինչպես հաճախ է պատահում հայտնի մարդկանց մահվանից հետո բոլորն են սգում,տեսախցիկների առջև ցավակցում միմյանց, ասուլիսներ կազմակերպում, խորը հառաչում կամ գոնե սգավոր ձևանում, բայց ակնհայտ է,որ այդ ամենից հարցի արժեքը բնավ չի նվազում:
Ինչո՞ւ նույն հասարակությունը կամ էլիտան նրա կենդանության օրոք չցուցաբերեցին համապատասխան վերաբերմունք ու չհասան արժանավոր հայի կալանքից ազատմանը:
Ինչո՞ւ պետք է նա,ում թիկունքին պետք է որ կանգնած լիներ ողջ հայությունը կամ գոնե դրա զգալի մասը, վախճանվեր ոչ թե իր ընտանիքի գրկում,այլ ինչ-որ ռուսական բանտում:
Ի՞նչ հանցանք էր գործել նա, ով կարող է մեզ պարզաբանել…
Համաձայնե՛ք,որ Հայրապետյանի մահը մի տեսակ աննկատ ստացվեց, ինչը ոչ միայն չի կարող ցավալի չլինել,այլև վկայությունն է այն վատառողջ հասարակական մթնոլորտի,որ տիրում է շուրջբոլորը: Մարդկանց զգայարանները կարծես բթացած լինեն,մարդիկ դարձել են անտարբեր ամեն ինչի նկատմամբ.ինչո՞ւ…
Կարո՞ղ է մեկը պատասախանել այս հարցին...
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 29790 անգամ