Գրոշ չարժեն «ավրորաներն» ու «պիցցայանոց»-ական ներդրողները…Կիմա Եղիազարյան
2017-10-24 00:14:00

Բաղրամյան 26-ը Էռնեկյանին Ազգային հերոսի կոչման է արժանացնում, իսկ Լևոն Հայրապետյանի մահվան առիթով մի ցավակցական հեռագիր էլ չի հղում:
Էդ ո՞վ է գծել բարեգործության սահմանագիծը:
Բ26-ը չի ցավակցում հերիք չէ, Մարդու հուղարկավորման օրը մասնակցում է 30 տարի առաջ սպառված անհամ «կատակերգուի» հոբելյանական երեկոյին:
Իսկ Մոսկվայում Մարդու հուղարկավորմանը տեսնում ենք միայն Բակո Սահակյանին և Գարեգին Բ-ի եղբորը…
Հրեաները երբե՛ք «անտեր մեռել»-ի տեսարան թույլ չէին տա:
Ռուսաստանաբնակ հայազգի մեծահարուստ բարերարներին ո՞վ է արգելել մասնակցել Մարդու հուղարկավորման արարողությանը, որ ներկա չէին:
Գրոշ չարժեն «ավրորաներն» ու «պիցցայանոց»-ական ներդրողները…
ՀՀ-ում էլ մեծահարուստ բարեգործներ կան, նրա՞նց ով էր արգելում մասնակցել Մարդու թաղմանը…
Կարծում են՝ իրենք անմա՞հ են…
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 29213 անգամ