Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival)լավագույն դերասան է ճանաչվել հայազգի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ով որպես գլխավոր հանդես եկել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում:
Ալեքսանդր Խաչատրյանը փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվել վերոնշյալ կինոնկարում խաղացած գլխավոր հերոսի դերի համար: Այս մասին գրում է rusarminfo-ն:
Նշենք, որ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը » ֆիլմը հաղթել է հաղթող է ճանաչվել Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում:
«Վերջին բնակիչ» ֆիլմը պատմում է հայկական գյուղի վերջին բնակչի մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը Աբգարն է, ով չի պատրաստվում հեռանալ իր հայրենի գյուղից, քանի որ նա սպասում է դստեր, որը դարձել է ադրբեջանական ջարդերի ականատես եւ հայտնվել հոգեբուժարանում: Ֆիլմի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ ռոք երգիչ եւ երաժիշտ, «System of a Down» (SOAD) խմբի մենակատար Սերժ Թանկյանն է :
Այս նյութը դիտել են - 67619 անգամ