«Հրապարակ»-ը գրում է.
Հնդկաստանում, ուղեւորատար ավտոբուսի` գետն ընկնելու հետեւանքով, զոհվել է 35 մարդ, թիվը կարող է աճել:
Ավտոբուսը շարժվել է Ռաջբիռաջ-Քադմանդու ուղղությամբ, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ավտոբուսը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետը:
Տուժածների թվի մասին հստակ տեղեկատվություն չկա, քանի որ ավտոբուսը գերբեռնված է եղել եւ ուղեւորներ է տեղափոխել անգամ տանիքին: Ենթադրվում է, որ մոտ 50 ուղեւոր գտնվել են ավտոբուսի ներսում, եւս այդքան` տանիքին, հաղորդում է RiaNovosti-ն` The Kathmandu Postին հղումով:
Այս նյութը դիտել են - 7395 անգամ