Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի աղմկահարույց Facebook-յան գրառումը քաղաքական օրակարգ չունեցող գործիչների քննարկման առարկա է դարձել:
Եթե մեզանից յուրաքնաչյուրն ակամա կիսվի իր հիշողություններով, ապա ոմանք ակամա կհրաժարվեն իրենց կյանքի հիշարժան դրվագներից:
Իսկ հասարակությունը հիշում է` ինչպես էր մի քանի տարի առաջ թիկնապահների ուղեկցությամբ Երևանի թանկարժեք խանութներից գնումներ անում չնաշխարհիկ մի դիցուհի, հիշում է՝ ինչպես էր սոցիալական ցանցը հեղեղվում ինքնատիպ թանկարժեք արդուզարդ և հագուստ կրող կնոջ կաբինետային և պալատական լուսանկարներով:
Այդ ժամանակ բոլորն էլ զարմացած էին այդ կնոջ կենսակերպով և կենցաղով, և եթե հիշողությունս չի դավաճանում, եթե չեմ սխալվում, այն ժամանակ նա բարձրաստիճան պաշտոնյայի կին էր և ամեն կերպ փորձ արվեց նրան փրկել խայտառակվելուց: Եվ այսօր նա՝ իբրև մեծ «հայրենասեր», իբրև մեծ «խորհրդատու», Facebook-յան իր գրառումով փորձում է մարդասիրական խորհուրդներ և խրատներ տալ մեր հասարակությանը։
Այստեղ մնում է միայն հակադարձել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜, բարքեր։
Ապրիլյան հերոսամարտից հետո ես անկեղծորեն հավատում էի, որ քիչ ժամանակ էր մնացել ոմանց սանձարձակ ամբարտավանությանը…:
Արմեն Դանիելյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 41232 անգամ