Ըստ մայրերի՝ որդիներին սպանել են գողության ու թմրանյութերի առքուվաճառքի մասին իմանալու համար A1plus
2017-11-03 23:10:00

 

«Վաշխառուները դարձան բարեխիղճ գնորդներ, մենք հայտնվեցինք փողոցում»

Կառավարության դիմաց էին նաև զոհված զինծառայողների մայրերը։ Նանա Մուրադյանը և Իրինա Մուրադյանը պնդում էին, որ իրենց որդիներին սպանել են բանակում՝ սպայական կազմի գողություններից և թմրանյութերի առքուվաճառքի մասին բարձրաձայնելու համար։

Նանա Մուրադյանի որդին՝ Վալերիկ Մուրադյանը, մահացել է 2010 մարտի 15-ին ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում, իսկ Իրինա Մուրադյանի որդին՝ Արթուր Ղազարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի զորամասում։

Իրինա Մուրադյանի խոսքով՝ իր որդին հետախույզ է եղել և իմացել է թմրանյութերի վաճառքի մասին հայկական և ադրբեջանական կողմի հրամանատարական կազմերի միջև։

Այդ մասին տեղեկացրել է մոր հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Չորս օր անց Արթուր Ղազարյանին բերել են «Մուրացան» զինվորական հսպիտալ մահամերձ վիճակում։

Այս նյութը դիտել են - 13106 անգամ