«Politik»-ը գրում է. Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ տիկին Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան հրապարակումները:
Խաչատրյանը իր հրապարակումներում խոսել էր զինվորական ծառայությունից խուսափած չինովնիկի մասին, որը իր խոսքով վերջին շրջանում հաճախ է խոսում հայրենասիրությունից և զինվորական ծառայությունից: Նախկին նախարարի կինը նաև նկատել է, որ հավանաբար հենց այդ պաշտոնյան է իր ընտանիքի դեմ տեղեկատվական տեռորի հեղինակը:
Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Ռուզաննա Խաչատրյանը մոտ օրերս հանդես է գալու մամուլի ասուլիսով: Ասուլիսի ընթացքում նա կպատասխանի լրագրողներին հուզող հարցերին ու գուցե տա այն չինովնիկի անունը ում մասին նա գաղտնաբառերով էր խոսում:
Այս նյութը դիտել են - 12039 անգամ