Ինչպես հայտնի է , համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում « Երկիր ծիրանի » կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ - ում է գտնվում :
Պետք է նկատել , որ քաղաքական գործչի այցը հայաշատ Լոս Անջելես բավական ջերմորեն է ընդունվել տեղի հայության կողմից: Այն գաղափարները , որոնք Փոստանջանը հնչեցրել է այստեղ , լիովին համապատասխանում են այն տրամադրություններին , որոնք իշխող են տեղի հայության բավական լայն շրջանակներում : Տեղեկացնենք , որ Զարուհի Փոստանջյանը Գլենդելի քաղաքային գրադարանում հայկական համայնքի հետ ունեցած իր հանդիպմանը , որը բավական ջերմորեն ընդունվեց մասնակիցների կողմից , արծարծեց այն կարևորագույն հարցերի շարքը , որոնք այսօր փոթորկում են թե՛ դրսի , թե հայաստանաբնակ հայերի սրտերը. Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարում , դեմոկրատական ինստիտուտների ձևականություն , արտագաղթ , սոցիալական անարդարութուն : Ահա այն խնդիրների ու թեմաների ոչ լրիվ շարքը , որոնց շուրջ Փոստանջյանը մտերմիկ զրույց էր ծավալել գրադարան եկած մարդկանց հետ : Իր խոսքում կարևորելով համայն հայության ներուժի օգտագործումը ` Փոստանջայնն իր խոսքն , ըստ էության , կառուցում էր մեկ հիմնական գաղափարի վրա ` Հայաստանի ` որպես համայն հայության հայրենիքի հզորացման ` նախևառաջ այդ հայրենիքն իրենց սրտերում կրող հայության ջանքերի շնորհիվ ` գաղափար , առանց որի , Փոստանջյանի համոզմամբ, անհնար է լինելու կառուցել Հայաստանի վաղվա պայծառ օրը : Նրա կոչը մեկն էր ` չբավարարվել դիտորդի կարգավիճակով ու ակտիվորեն մասնակից դառնալ հայրենիքի առաջ կանգնած սպառնալիքների կանխման , դրանց չեզոքացման գործին:
Նշենք , որ հանդիպումն անցավ անչափ ջերմ մթնոլորտում ու հավաքվածների հիացմունքը հնարավոր չէր չնկատել՝ գովեստի խոսքեր , հիացմունք արտահայտող բառեր՝ որքան ասես : Մի խոսքով ` ակնհայտ էր , որ Զարուհի Փոստանջյանի այցը լոսանջելեսահայությանն իսկապես պահանջված է :
Ինչ վերաբերում է Գլենդել քաղաքի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներին , ապա պետք է նշել , որ դրանք բավական մարդաշատ էին : Ակցիայի շրջանակներում Հայաստանի հյուպատոսությանը հանձնվեց պահանջագիր - նամակ : Տարբեր կետերից բաղկացած պահանջագրում տեղ էին գտել ՀՀ Ազգային ժողովի լուծարման , կառավարության ցրման մասին դրույթներ , ինչպես նաև պահանջ կար հնարավորություն տալու սփյուռքահայերին ընտրելու ու ընտրվելու , Հայաստանում պատասխանատու ղեկավար պաշտոններ զբաղեցնելու և այլն : Պետք է նկատենք , որ բացի այս ամենը ` Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ կատարած իր այցի շրջանակերում հյուրընկալվեց AMGA և AABC հեռուստաընկերություններին ` իր հարցազրուցներում խոսելով ներկայում Հայաստանին հուզող ամենահրատապ թեմաների վերաբերյալ , կարևորելով Սփյուռքի դերակատարությունը հայրենիքի շենացման գործում: Ի դեպ ` պետք է ասենք , որ այդ հաղորդումների ընթացքում նույնպես մեծապես զգացվում էր հայ համայնքի ջերմ վերաբերմունքը Զարուհու նկատմամբ՝ չդադարող զանգեր եթերում , երախտագիտության խոսքեր , Զարուհու հետ ճանապարհ անցնելու պատրաստակամության մասին հավաստիացումներ : Նշենք, որ Զ. Փոստանջյանի բոլոր հանդիպումներին նրա կողքին է միշտ եղել « Երկիր ծիրանի » կուսակցության փոխնախագահ՝ Կարապետ Աղաջանյանը: Թե ինչ հաջողություն կունենա Զարուհի Փոստանջյանի աննախադեպ ձեռնարկը , թերևս , միայն ժամանակը կարող է ցույց տալ : Ակնհայտ է , սակայն , որ հատկապես ԱՄՆ հայ համանքի կողմից նրան գրկաբաց ընդունելը խոսում է ոչ միայն Փոստանջյանի հանդեպ մարդկանց ունեցած ջերմ զգացմունքների , այլև այն բոլոր խնդիրների հրատապության մասին , որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ : Սփյուռքը ցանկանում է իր ամենաակտիվ մասնակցությունը բերել Հայաստանի կայացման գործին ու ուղիներ է փնտրում իր այդ ցանկությունը կյանքի կոչելու համար : Գայանե Մանուկյան Տեսանյութը՝ AMGA հեռուստաընկերության