USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 12 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երախտիքի և շնորհավորանքի խոսք՝ հարգարժան մանկավարժ Նատաշա Պողոսյանին
2017-12-02 22:58:00
Տպել Տպել

USArmenianews.com լրատվական կայքի 2- ամյակի առթիվ կայքին ուղղված շնորհավորնքները ` թաթախված գովեստի ու երախտագիտության խոսքերով, հուզեցին մեզ:
Չափազանց կարևոր է այն բանի գիտակցումը, որ քեզ գնահատում են, արժևորում, քանի որ միայն այդ բանի գիտակցումն է, որ քեզ ուժ է հաղորդում շարունակելու այն, ինչ սկսել ես, անել այն, ինչի մեջ հոգի ու ավյուն ես դրել :
Պետք է առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք հատկապես տիկին Նատաշա Պողոսյանին ու նրա աշակերտներին, որոնց` կայքին ուղղված շնորհավորանքը երևի թե բոլորից ամենահուզիչն է ստացվել ` լի երախտիքով , խորին գնահատանքով ու կենարար բարեմաղթանքներով :
Տիկի՛ն Պողոսյան,  Ձեր սիրառատ ու անկեղծ շնորհավորանքը` համեմված հայ աշակերտների մաքուր սրտից բխած գովեստի խոսքերով, մեզ միայն հավելյալ ուժ ու եռանդ կարող են պարգևել` մինչև վերջ առաջ տանելու այն գործը, որին հավատարմորեն ծառայում ենք մեր հիմնադրման առաջին իսկ օրվանից:
Անչափ շնորհակալ ենք ու երախտապարտ Ձեզ ` մեր աշխատանքը գնահատելու , հավուր պատշաճի արժևորելու համար : Ձեր խոսքերն իսկապես պարտավորեցնող են ու ներշնչող :
Վստահ ենք ` հատկապես Ձեր ու Ձեր արժեհամակարգը կիսողների շնորհիվ է նաև , որ հնարավորություն ենք ունենալու հուսախաբ չանել մեր լսարանին, մնալ այնպիսին՝ ինչպիսին որ հիմա ենք:
Շնորհակալություն ևս մեկ անգամ և հաջողություն Ձեզ ազգանվեր Ձեր առաքելության մեջ :
Հարգարժան տիկին Նատաշա Պողոսյան, խմբագրակազմի երախտիքի խոսքը համընկավ Ձեր ծննդյան օրվա հետ, ուստի, միանում ենք այն բոլոր շնորհավորանքներին ու մաղթանքներին, որոնք ուղղված են Ձեզ, միաժամանակ ցանկանալով առողջություն և նոր գրքերի ծնունդ, որին անհամբեր սպասում են բազմաթիվ մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ:
Բարի,՛ ուրախ տարեդարձ...

Այս նյութը դիտել են - 16079 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook