- 2025-02-11 13:19:00 Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-10 22:24:00Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
- 2025-02-10 11:47:00Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Օրեր շարունակ ուշիուշով հետևում էի հայաստանյան իրադարձություններին՝ ես ինքս էլ չհավատալով, որ եկել է ժողովրդի սարեր շուռ տալու ժամանակը: Այս օրերին էլ տեսնում եմ, որ տարանջատ մտածումների մեծ վտանգ կա, տարբեր ընդվզումներ, ներքին ու արտաքին թշնամիներ, հզոր գերտերությունների կողքին մի փոքրիկ հայոց աշխարհ, իսկ առանցքում բարվոք կյանքի համար ընդվզող մի ժողովուրդ:
Չնայած տարակարծություններ կային նաև ֆեյսբուքյան հարթակում, նույնիսկ երբեմն ինձ ուղղված հարցեր, թե որպես արցախցի՝ որքանով եմ համամիտ տեղի ունեցող իրադարձություններին, ինձ համար թափանցիկ մնաց ժողովրդի բուռն պաթոսը, որ լավ կյանքը երբեք մարդուն հրապարակ չէր հանի, ուրեմն կա հացի խնդիր, որ տարիներով կուտակվել, դանակը ոսկորին էր հասել:
Ապրիլի 17-ին գրած տողերս իմ հույզերի արտահայտությունն էին, որ հինավուրց մայրաքաղաքի խռովքը պատել է հոգիս, ապրում եմ անհանգիստ, փոքր-ինչ տագնապով՝ դրամատիկ ապրումներին միախառնված: Մի թանձր տառապանք պարուրել էր ինձ, երբ ինքնաբերաբար այս տարածության վրա տեղի ունեցող իրադարձությունների «ականատեսն» էի դառնում:
Բայց տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց ապրիլի 22-ի՝ իմ էջում կատարած գրառումը, որ արցախցիներիս խաղաղության մասին երազանքներն այս օրերին շաղկապված են հայաստանյան իրադարձությունների հետ... Բոլորիս մտահոգությունը մեկն է՝ ապրել բարեկեցիկ կյանքով, խաղաղ երկնքի տակ: Իսկ հայ ժողովուրդը մեկն է՝ լինի Հայաստանում ապրող, Արցախում, թե Սփյուռքում:
Այդ օրերին տեսա, որ ոմանք փորձում են մեղադրել նաև արցախցիներիս, ովքեր, սահմանին թշնամուն շատ մոտ ապրելով, դամոկլյան սուրն իրենց գլխավերևում, ապրում են խաղաղ լուսաբացների երազանքով, նաև մտահոգ հայաստանյան իրադարձություններով: Եղան մարդիկ, որ պիտակեցին մեզ՝ որպես «վախկոտներ», երբ վաղուց սարսափը մեր արյան մեջ զգալով, հրետակոծության տակ ապրելով, հաղթահարել ենք մեր այդ «թուլությունը»՝ ապավինել մահվանը, երբ ճակատագրական պահին մենք գիտենք զոհաբերվելու ձևը՝ անկոտրում կամքով, հանուն հայրենյաց:
Բազմաթիվ անգամ արձագանքեցի, որ խաղաղ է այստեղ ներքին կյանքը, բայց արտաքին թշնամին զգոն է իր սադրանքներով, որ մի նոր զգոնություն է փոխանցում մեզ, նման իրավիճակում դարձնում մեզ ավելի կոփված ու կառավարելի: Տեղի ունեցող հայաստանյան իրադարձությունների շղթայում միայն մի ժողովուրդ էր ինձ երևում, որ բարեկեցիկ կյանք է երազում: Իսկ այդ բարեկեցիկ կյանքը փշալարերով պատված ու ցնցումների պատրաստ ժողովրդի համար անանցանելի պիտի դառնար, եթե համազգային միասնականություն չլիներ:
Օտարության մեջ հայության համախմբվածությունը բացեց մեր աչքերն այն բուռն կարոտի մասին, որ այն հեռուներում զգում են նրանք: Հայրենադարձության երազանք ծնվեց շատերի սրտում, որ հայրենիքը դեռ ապրում է իրենց հոգիներում, ու կարծես մի զարկով «ո՛չ» ազդարարվեց արտագաղթին, որ դարձել էր հայության անբուժելի վերքը:
Մայր Հայաստանից ժողովրդի հաղթական ցնծության արձագանքը հասավ մեզ, սակայն չկարողացա թաքցնել, որ ժողովուրդը մի նոր հաղթանակ արձանագրեց իր համառությամբ, միասնական կամքով, բայց զարմացած եմ, թե ինչու՞ ամեն ինչ ժամանակին չեղավ՝ պատվով ու արժանավայել... Ու նաև ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, երբ այդ «ուշն» էլ դարձավ օգտակար, և ժողովուրդը զերծ մնաց անխուսափելի կորուստներից ու ամրագրեց իր հաղթանակը խաղաղ ճանապարհով:
Հայաստանյան իշխանափոխությունն այս օրերին դարձել է ամենադժվար փուլը, որ իր հետ մի նոր վտանգ է բերում, անհանգստացնում շատերիս: Պաշտոն ձեռք բերելու թե պաշտոնից զրկվելու մոլեռանդ պայքարը շարունակվում է, բայց հասարակ ժողովուրդը կյանքի մի նոր ուղեծիր է պահանջում, որ խաղաղ լինի երկինքը, երկիրը՝ բարգավաճ, իրենց տարիների երազանքն իրականացված: Հուսանք, որ ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար մի լույս կբացվի, հայրենադարձության հիմքը կդրվի, այն նորը, որ պիտի ստեղծվի, խաղաղ երկնքի տակ երկարատև ապրելու բոլորիս երաշխիքը կդառնա:
Նատաշա Պողոսյան
Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է
2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը