- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հարգելի՛ պարոն Օսիպյա՛ն, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ ոստիկանապետի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահ լինելով, որ հենց Ձեր ղեկավարման օրոք է, որ հնարավոր է լինելու հաղթահարել տարիներ ի վեր համակարգին բնորոշ դարձած խնդիրներն ու անհանդուրժելի երևույթները, քանի որ Դուք ոստիկանությունում ունեցած Ձեր բազմամյա բարեխիղճ գործունեությամբ հայաստանյան հանրությանն ապացուցել եք, որ երբեք մաս չեք կազմում այն կասկածելի մեխանիզմների, որոնք պատճառ ու առիթ են դարձել օրինապահ մարմիններում հանրությանը քաջածանոթ պախարակելի երևույթների փթթմանն ու հաճախ անպատժելիության մթնոլորտի հաստատմանը:
Այս նամակը հղում ենք Ձեզ՝ հույսով, որ Ձեր ուշադրությանը կարժանացնեք մի խնդիր, որը, ցավոք, պայմանավորված բազմաթիվ սուբյկետիվ հանգամանքներով, այդպես էլ իր հանգուցալուծումը չի ստացել:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ամիսներ առաջ երգչուհի Ալլա Լևոնյանի ու նրա «իրավաբան» Էմիլ Մարկոսյանի կողմից USArmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանիս հանցագործության մեջ կեղծ մեղադրելն էր, երբ, մասնավորապես, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «...սիրված ու ճանաչված երգչուհի Ալլա Լևոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հայտնել, որ տևական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ սիրված երգչուհու հայտնած տեղեկությունները պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Կա վարկած, որ հնարավոր է՝ օգտատերն այլ անձ է, սակայն կեղծ անուն-ազգանունով է ներկայանում»:
Տեղեկացնենք, որ րոպեներ հետո, երգչուհին և իր վստահված անձ Էմիլ Մարկոսյանը հանդես եկան հայտարարությամբ, թե արդեն ոստիկանությունը հայտնաբերել է սպանության սպառնալիք տվող անձին և նա Գայանե Մանուկյանն է: Այսինքն՝ ես...
Ընդ որում՝ կարևոր է նաև նշել, որ այս կեղծ տեղեկությունն առաջինը հանրության շրջանում տարածել էր հենց ոստիկանությունն՝ իր վերահսկողության տակ գտնվող shamshyan.com էլեկտրոնային ռեսուրսի միջոցով, ինչը հիմք էր տվել այլ լրատվամիջոցներին՝ ևս տարածելու այդ ստահոդ տեղեկությունը:
Ստահոդ հիմքով հայտարարությունների տարածվելուց հետո ԶԼՄ-ները սկսեցին գրել, թե USArmenianews.com-կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանը գտնվում է հետախուզման մեջ, ինչին ի պատասխան այդպես էլ չհետևեց ոստիկանության հերքող հայտարարությունն այն պարագայում, երբ նման հերքման կարիք իսկապես զգացվում էր:
Ոստիկանության՝ ակնհայտ դիտավորյալ բնույթ կրող անհասկանալի վարքագիծը անձիս հսկայական բարոյահոգեբանական ու առողջական բնույթի վնաս է հասցրել՝ արատավորելով իմ բարի համբավը: Ընդ որում՝ ոստիկանության նմանօրինակ պահվածքը հատկապես անհասկանալի է մնում այն օպերատիվության ֆոնին, որով հաճախ այդ իրավապահ մարմինը սովորաբար արձագանքում է իր հասցեին մամուլում տեղ գտնող քննադատական նյութերին:
Հարց է առաջանում՝ մի՞թե անմեղ մարդու հասցեին ծանր մեղադրանքով սուտ տարածելը համակարգի կողմից չէր կարող հիմք դառնալ այդ պարագայում նույնպես միևնույն օպերատիվությամբ արձագանքելու ու հերքելու ստահոդ մեղադրանքները:
Որտե՞ղ է այստեղ Արդարության ու բոլորի՝ Օրենքի առաջ հավասար լինելու մասին թմբկահարվող սկզբունքը: Ակնհայտ է, որ գործ ունենք կողմնակալ վերաբերմունքի հետ հանդեպ անձս, որն արդյունք է ոչ միայն ձեր նախորդի՝ Վլադիմիր Գասպարյանի միտումնավոր անտարբերության, այլև՝ առավելապես ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Աշոտ Ահարոնյանի անմիջական գործելաոճի, ով, փաստորեն, իր այդ վարքով ապացուցում է, որ ոստիկանության համապատասխան բաժանմունքն առաջնորդվում է միանգամայն կամայական սկզբունքով՝ անհավասար վերաբերմունք ցուցաբերելով մարդկանց նկատմամբ:
Ի դեպ՝ այդ օրերին հետևել եմ ոստիկանության համապատասխան կայքին և Գայանե Մանուկյանիս՝ որպես որոնվողի կամ հետախուզվողի մասին տեղեկություն այդպես էլ չի եղել, ինչն ինքնին արդեն իսկ կասկածելի իրողություն պետք է դիտարկել:
Պարո՛ն ոստիկանապետ, այս ամենը հաշվի առնելով՝ խնդրում ենք արձագանքել այս դիմում-նամակին՝ հերքելով կամ հաստատելով Ալլա Լևոնյանի ու նրա իրավաբան ոմն Էմիլ Մարկոսյանի կողմից Գայանե Մանուկյանիս հասցեին հնչեցրած ծանր հանցագործության մեղադրանքն, ու եթե պարզեք,որ նրանց հայտարարությունները մերկապարանոց են եղել, իսկ դրանք իսկապես մերկապարանոց են, խնդրում ենք քրեական պատասխանատվության ենթարկել Ալլա Լևոնյանին և վերջինիս իրավաբան Էմիլ Մարկոսյանին համապատասխան հակաօրինական գործունեության համար (շանտաժ, ծանր մեղադրանք և այլն):
Հավատում ենք, որ հավատարիմ համազգային զարթոնքի ոգուն, հավատարիմ նորընտիր ՀՀ վարչապետին տված խոստմանը՝ Դուք կանեք ձեզնից կախված ամեն բան՝ Արդարության ու Օրինապաշտության մթնոլորտի հաստատման համար:
Թո՛ւյլ տվեք տեղեկացնել նաև, որ սույն նամակ-դիմումի Ձեր պատասխանը ուղարկվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով, ինչպես հայտնի է, կարևորագույն երաշխավորներից մեկն է Հայաստանում Օրենքի գերակայության ու Արդարության մթնոլորտի հաստատման:
Պարո՛ն Օսիպյան, կասկած չունենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում անելու եք ամենայն հնարավորինը՝ երկրում Արդարության վերականգնման, Մարդու Իրավունքների երաշխավորման հարցերում հավելյալ երաշխիքներ ստեղծելու, Մարդու Իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը Հայաստանում մի նոր մակարդակի բարձրացնելու համար:
Լիահույս ենք, որ ոստիկանության՝ սույն գործին մինչև վերջ հետամուտ լինելը նույնպես մի կարևոր ներդրում է դառնալու այդ կարևոր առաքելության իրականացման ճանապարհին:
Մարդը բացարձակ արժեք է, ու նրա արժանապատվության դեմ իրագործված ցանկացած ոտնձգություն պետք է ենթակա լինի պատժի ՝ Օրենքի ողջ խստությամբ ուժով:
Շնորհակալություն
USArmenianews.com լրատվական կայքի գլխավոր խմբագիր՝
Գայանե Մանուկյան

Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

Ի՞նչ է կատարվել դատարանում, հանդիպում Վ․ Ղուկասյանի հետ, վերջնաժամկետ բանկերին, սպասելի հետևանքներ

Վարչապետի խոսնակին խորհուրդ եմ տալիս` թռիր, նոր հոպ ասա. ԴՕԿ կուսակցության անդամ

ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ.Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Աբսուրդ. մակարդակից խոսում է մեկը, ով ուղտի գործառույթ է իր վրա վերցրել

Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ամերիկայի Միացյալ նահանգներն է այն միակ վայրը, որտեղ կարող է երաշխավորվել Վարդան Ղուկասյանի անվտանգությունը

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին

Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին

Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը

Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է



