USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 14 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վլադիմիր Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանի թիրախում
2018-06-01 22:55:00
Տպել Տպել

Էրեբունու գործով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ու փոխքաղաքապետի ձերբակալությունը հայկական մամուլում մեկնաբանվեց տարբեր կերպ: Չնայած հնչած կարծիքների բազմազանությանը՝ մեկ բան, սակայն հստակ է, որ տեղի ունեցածը հասարակության կողմից բավական սպասված էր ու նպատակ է հետապնդում երկրում արդարության մթնոլորտի հաստատմանն՝ անկախ ամեն ինչից:
Քննչական կոմիտեի հետևողական ջանքերի շնորհիվ նախկին իշխանությունների կեղտոտ գործիքակազմի դերում հանդես եկողներն այսօր ստիպված են լինելու առերեսվել արդարադատության հետ, ինչը չի կարող հիացմունք չառաջացնել հատկապես նոր կառավարության որդեգրած անաչառ կեցվածքի նկատմամբ:
Երկրում սկիզբ է դրվել արդարության վերականգնման գործընթացը, ու կասկած չկա, որ համապատասխան միջոցառումների շրջանակներում հանրության կողմից ատելի բազմաթիվ դեմքեր են այսուհետ ստիպված լինելու հատուցել գործած անօրինությունների համար:
Տեղի ունեցածը, սակայն, հետաքրքրական է ոչ միայն համընդհանուրարդարության վերականգման տեսանկյունից, այլև գործով հանդես եկող գլխավոր հերոսների «ծագումնաբանության»:
Դավիթ Համբարձումյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է, ինչը նշանակում է, որ տեղի ունեցածը կարող է դիտարկվել ՝ անուղղակի հարված՝ հատկապես Վլադիմիր Գասպարյանին՝ մի նախկին պաշտոնյային, ով, ինչպես հայտնի է, նախորդ իշխանությունների գլխավոր հենարանն է հանդիսացել երկար տարիներ ի վեր՝ ամեն կերպ ջանալով իբր բոլոր օրինական, բայց հատկապես անօրինական միջոցներով լռեցնել արդարության ձայնը Հայաստանում, խեղդել հասարակության բողոքի ձայնը հենց օրորոցում: Կարծես թե կան բոլոր հիմքերը կարծելու, որ նոր իշխանությունները որոշել են երկար ժամանակ չձգել ու սկսել գլխավորից:
Համբարձումյանի ու փոխքաղաքապետի ձերբակալությունը կոնկրետ ուղերձ է՝ Վլադիմիր Գասպարյանին, որի շուրջ նախկին ոստիկանապետը ստիպված է լինելու գլուխ կոտրել՝ հասկանալու համար Փաշինյանի մտքինն ու գնահատել իրեն սպառնացող վտանգի իրական ծավալները:
Բոլոր դեպքերում այլևս անվիճելի է, որ անիվն այլևս հնարավոր չէ կանգնեցնել, ու հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում այս կամ այն կերպ պատասխանատվության են կանչվելու բոլոր նրանք, ովքեր, ելնելով սեփական շահերից, ժամանակին բազմաթիվ ապօրինությունների հետևում են կանգնած եղել՝ թաքնված կերպով խրախուսելով համակարգային «բեսպրեդելը», հալածելով այլակարծությունն ու արդարությունը:

Այս նյութը դիտել են - 9590 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook