- 2025-02-11 13:19:00 Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-10 22:24:00Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
- 2025-02-10 11:47:00Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պայմանավորված Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ՝ երկրում տեղի են ունենում լրջագույն կադրային տեղաշարժեր:
Այդ տեղաշարժերը այլևս հասցրել են հասնել միջին օղակներ, ինչը հույս է տալիս, որ շնորհիվ նաև նոր կադրային քաղաքականության, Հայաստանի նոր իշխանություններին կհաջողվի արագ տեմպերով ու ամենասեղմ ժամկետներում պատշաճ տեսքի բերել պետական կառավարման համակարգը:
Կոռուպցիան պետք է համակարգից արմատախիլ արվի, բայց արի ու տես, որ ոչ բոլոր կադրային տեղաշարժներն են, որ իրենց խորքում դրական ենթատեքստ են պարունակում:
Մասնավորապես՝ այդպես էլ հասկանալի չէ, թե մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն ինչ է գտել Անի Սմբատյանի մեջ, որ որոշել է նշանակել սեփական մամուլի քարտուղար:
Ճիշտ է՝ ոմանք կարող են ասել, թե մամուլի քարտուղար հանդիսացող անձը պետական չինովնիկի կարգավիճակ չունի, իսկ մամուլի քարտուղարի պաշտոնն էլ հայեցողական պաշտոն է, սակայն, բաց հասարակության պայմաններում,որին ձգտում է Հայաստանը, մամուլի քարտուղարի պաշտոնը բավական կարևոր տեղ է զբաղեցնում պետական ապարատի հերարխիայում՝ համաձայնե՛ք:
Ինչո՞ւմն է խնդիրը:
Բանն այն է, որ Անի Սմբատյանն, ում աշխատանքային բարոյական հատկանիշները շատերը բավական հիմնավոր կերպով կասկածի տակ են առնում, դեռևս Գյուղատնտեսության նախարարությունում իր աշխատանքային կարիերիայի ընթացքում, ոչ միայն ոչնչով աչքի չի ընկել, այլև՝ ժամանակին արժանացել է մամուլի ուշադրությանը՝ դասվելով մամուլի հետ աշխատել չկարողացող կամ չցանկացող խոսնակների շարքին:
Ավելին՝ Անի Սմբատյանը ժամանակին մաս է կազմել այն հանցագործ բանդայի, որն իմ դեմ նախկին ոստիկանապետի օրոք համակարգից ընդմիշտ հեռացված նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հրահանգով ու կուրատորությամբ բարոյահոգեբանական բնույթի արշավ էր կազմակերպել համացանցում՝ իմ, ընտանքիս և հարազատներիս դեմ:
Ճիշտ է՝ այժմ նորանշանակ մամուլի քարտուղարը որևիցե կերպ չի ցանկանում խոստովանել, որ Նարեկ Մալյանի հետ ժամանակին լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի ցանկանում խոստովանել, որ նրա համակիրներից է հանդիսացել՝ ջանալով մութ անցյալի հետ կտրել իր բոլոր կապերը, սակայն փաստը մնում է փաստ,որ նա ոչ միայն մտերիմ է եղել Մալյանի հետ,այլև իմ դեմ հրապարակված նյութերը ժամանակին ջանասիրաբար տարածել է ֆեյսբուքյան տիրույթում՝ փորձելով հաճոյանալ ավագ ընկերոջը, ով մինչ այսօր մեծ ախորժակ ունի մեր ընտանիքին պատկանող մեկ սենյականոց բնակարանը մեր ձեռքից խլել, իսկ ներկայիս մշակույթի «մամուլի քարտուղարը» իր մեկնաբանություններով «դուխ» էր տալիս հանցավոր բանդայի պարագլխին:
Ի դեպ՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Մարգարյանը խելամիտ է գտնվել և միանգամից մերժել է հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը:
Ինչ խոսք՝ միգուցե վերոհիշյալը ոմանք մասնավոր դեպք համարեն, չառնչվող Սմբատյանի ներկայիս գործունեությանը, սակայն միանշանակ է, որ անձնական որակների առումով աղջիկը չափից դուրս խոցելի է,որպեսզի կարողանա մեդիա դաշտում ներկայացնել մի ողջ նախարարություն:
Թե ի՞նչ արժանիքներ է գտել նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն այս աղջկա մեջ, անկեղծ ասած՝ այնքան էլ հասկանալի չէ…Հասկանալի չէ նաև, թե որքանով է նախարարին ձեռնտու աշխատանքային ժամերին ծխող-խմող, բանդայի հետ համագործակցող, մամուլի ներկայացուցիչների հետ շփումից խուսափող մամուլի քարտուղարը, ով վերջերս ՖԲ իմ գրառումից հետո անմիջապես նամակ գրեց Վիբեռ կապի միջոցով, իհարկե, անամոթաբար ստելով փորձեց թաքցնել իր կապը ոստիկանական համակարգի սոց. ցանցերում կեղտոտ տեխնոլոգիաների մասնագետ՝ Նարեկ Մալյանի հետ, ով մինչ այսօր շարունակում է իր կեղտոտ ձեռագիրը սոց. ցանցերում՝ վարչապետի դեմ:
Պետք է նշել, որ ամբողջ Սփյուռքը «Թավշյա» հեղափողության ժամանակ ոտքի չկանգնեց, որ սրա նմանները շարունակեն խծկվել նախարարություններում:
Հուսանք, որ հարգելի նախարարը ուշադրության կիզակետում կպահի բարձրացված այս խնդիրը, իսկ հանրությունն ինձ հետ միասին կհետևի նախարարի որոշմանը: Իմ և Անի Սմբատյանի գրառումները այս թեմայի վերաբերյալ կարող եմ ամբողջությամբ տրամադրել նախարարին:
Գայանե Մանուկյան
Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է
2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը