- 2025-02-11 13:19:00 Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
- 2025-02-11 11:30:002 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
- 2025-02-10 22:24:00Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
- 2025-02-10 11:47:00Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
- 2025-02-06 00:39:00Դինուլիկը հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» պայմաններում էլ ինքը կշարունակի լինել քաղաքապետ՝ պետական փողերի հաշվին մարելու խաղամոլ ամուսնու՝ տարբեր խաղատներում տանուլ տված միլիոնները
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մեր նախորդ վերլուծականներից մեկով վերլուծելով Էջմիածնում ծավալվող պրոցեսներն ու, մանավորապես, Նիկոլ Փաշինյանի սաստող հայտարարությունը քաղաքում տեղի ունենցող չարագույժ իրադարձությունների վերաբերյալ՝ եզրակացրել էինք, որ Դոն Պիպոյի ձերբակալությունը սարերի հետևում չէ:
Եվ, ահա, ստացվել է սկանդալային մաֆիոզի ձերբակալման մասին լուրը. հայտնվել է վերջինիս ձերբակալության տեսանյութը:
Պարզվում է, սակայն, Պիպոն սեփական ձերբակալմանը գրեթե զուգահեռ մի սրտաճմլիկ նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակից այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես վարչապետին աղիողորմ խնդրագիր հղողը ոչ թե բազում ճակատագրեր կործանած ու ապօրինի հարստություն կուտակած քրեական խուժան է, այլ, ասենք, հայ ազգի պարծանք համարվող աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանն, ով չար բախտի բերմամբ, թե՝ պատահմամբ ստիպված է եղել երկար տարիներ ապրել ու արարել արտասահմանում, ու հիմա բացառապես սրտի կարոտի կանչին ականջալուր, հաշվի չառնելով ոչինչ ու ոչ մի վտանգ՝ թողել է իր անօրինակ վայելքներն ու եկել հայրենիք՝ այն շենացնելու, ազատագրելու, սարքելու այսրկովկասյան Սինգապուր:
Ինչ խոսք՝ Պիպոյի անարժեք նամակն ինքնին արժանի չէր լինի ուշադրության, եթե դրանում տեղ գտած չլինեին բավական խոսուն տողեր, որոնք բացահայտում են Պիպոյի իսկական էությունը:
Մաֆիոզը նախորդ իշխանություններին մեղադրել է իրեն հալածելու, զրպարտելու, «ձեռքերը կապելու» մեջ:
Իբր մեծն բարերարին Սերժ Սարգսյանի իշխանությունը չի թույլ տվել շենացնել Հայաստան աշխարհն ու հարկադրել բախտ որոնել ոչ թե ասենք Էջմիածնի փողոցներում, այլ՝ օտարության մեջ:
Իրականում Դոն Պիպոն իր այս նամակով ոչ այնքան փորձել է շահել Նիկոլ Փաշինյանի համակրանքն, որքան ակնհայտորեն ուրացել է Սերժ Սարգսյանին՝ հենց նրան ու նրա թիմակիցներին փաստացի մեղադրելով իր կյանքի բոլոր անհաջողությունների մեջ:
Սա, իհարկե, ինչ-որ տեղ միգուցե կարող էր հասկանալի թվալ, եթե չլիներ, սակայն մեկ տարի առաջ նույն Պիոպոյի հայտնի ելույթը՝ նախընտրական օրերին, երբ ի լուր աշխարհի Պիպոն արտասահմանից տեսակապի միջոցով հայաստանացիներին կոչ էր անում քվեարկել Սերժ Սարգսյանի կադր համարվող Կարեն Կարապետյանի օգտին ու վերարտադրել ՀՀԿ-ի իշխանությունը՝ փոխարենը խոստանալով միլիոնավոր դոլարների ներդրում, բազմահազար աշխատատեղերի ստեղծում ու սոցիալական դրախտ՝ Էջմիածնում:
Հիմա հարց է առաջանում՝ Փաշինյանին նամակ գրողն ո՞վ է, արդյոք Skype-ի միջի հայտնի տղա՞ն, թե՞ բոլորովին այլ մեկն, ով դիտավորալ հիմունքներով գողացել է Արթուր Ասատրյան անունն ու որոշել քցել նախահեղափոխական իշխանություններին… Արդարությունը հիվանդանում, բայց երբեք չի մահանում:
Կասկած չկա,որ Էջմիածնում «հավայի մուտիտներ» անող ու ջուր պղտորող պիպոները վաղ թե ուշ գտնելու են իրենց արժանի պատիժը՝ օրենքի ողջ խստությամբ: Մաֆիան անելիք չունի օրենքի երկրում,անելիք չունի սիրո ու համերաշխության հեղափոխություն իրականացրած հասարակությունում:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ վարչապետին նամակ գրողը լրագրող Հայկազ Մակարյանն է, ով աշխատում է արիանա հովսեփյանի կայքում: Վերջինս շատ մոտ հարաբերությունների մեջ է Բելգիայի քաղաքացի Արտակ Սերգոյանի հետ: Այս պահին, ուղիղ եթերի գրառումներից տեղեկանում ենք նաև, որ Հայկազ Մակարյանը Բելգիայի քաղաքացի Արտակ Սերգոյանի հետ անհնազանդության կոչեր են անում ու խանգարում խաղաղ ցուցարարներին:
Ի դեպ, հենց Հայկազ Մակարյանն է վարչապետի մասին հրապարակված այն բոլոր զրպարտիչ նյութերի հեղինակն, ով թաքնվում է «արիանա հովսեփյան» կամ անստորագիր նյութերի տակ:
Սրա և Սերգոյանի տարիներով սերտ կապի մասին՝ շուտով:
https://www.aravot.am/2018/06/16/964663/
http://www.a1plus.am/1625953.html
Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում
Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է
2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News
Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը
Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում
Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է
Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում
«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց
Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
«Հեռախոսային իրավունքի» ուժը. Փաշինյանը հերթական անգամ խոնարհվեց Ադրբեջանի առաջ
Փաշինյանը գրեթե ամեն օր անձամբ է հարձակվում մեր ազգի և պետության արժեհամակարգային հիմքերի և խորհրդանիշների վրա՝ կատարելով թուրք-ադրբեջանական թշնամու գործը.Արմեն Այվազյան
Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու Ալիևին չի պատասխանում. վա՞խ,թե՞ քաղաքական հաշվարկ
Վարդան Ղուկասյանը խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր կանգնեցին Ղարիբ Բաբայանի կողքին
Պահանջում ենք ՀՀ իրավապահ համակարգից զրկել վարչապետին անձեռնմխելիությունից և ենթարկել պատասխանատվության. Մարգարիտա Խլղաթյան
Ճիշտ աշխատող ուժայինների պարագայում նման խայտառակության ականատես հնարավոր կլինե՞ր դառնալ ուղիղ Հայաստանի կենտրոնում
Աբազյանը մոլորեցնող պատասխան է հրապարակում.Վարդան Ղուկասյան
Անահիտ Ավանեսյանի տգեղ խաբսը. Փաշինյանը բարոյալքում է սեփական ենթականերին
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
Ազատվելով թուրքական գործակալներից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները կզարգանան նոր մակարդակի․ Վարդան Ղուկասյանը՝ Դըկոտինիին
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
Իշխանությունը «Կարգին Հայկոյից» վտա՞նգ է զգում, թե՞ պայմանավորված խաղ է ընթանում
Սասուն Միքայլեյյանը պղծում է Վազգեն Սարգսյանի հիշատակը